...

12 point go to... Malta!!

12 point go to... Malta!!

Անցած գիշեր ավարտվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստը: Նիստի մասնակիցները ելույթներ ունեցան: Կային և՛ հրաշալի ելույթներ, և՛ արտիստիկ բեմականացումներ, էքսպրեսիա, էմոցիա: Նիստից հետո հայկական ժյուրին քվեարկությամբ գնահատել է մասնակիցների ելույթները:

1. Մալթա – 12 միավոր: Շատ հուզիչ և համոզիչ ելույթ էր, ազգային ելևէջներով: Կյանք էր:
2. Ֆրանսիա – 10 միավոր: Թե որ մալթացին չլիներ, 12 միավորը Ֆրանսիայինն էր: Ինչպես միշտ, հայանպաստ, մարտական, տեղ-տեղ հայրենասիրական: 
3. ԵՄ հանձնակատար – 8 միավոր: Շատ եվրոպական ելույթ էր: Տպավորում է այն, որ այս ոճի ելույթներ են ունենում արդեն 130 տարի, ինչը կայունության նշան է:
4. Բրազիլիա – 6 միավոր: Ուղղակի Նեյմարը մեղք է, սաղ տաղանդը վարի տվեց, հիմա էլ գնաց Սաուդյան Արաբիա, բրազիլացիք ընկճված են:
5. Ճապոնիա և Չինաստան – 4-ական միավոր: Եկան, տեսան, ելույթ ունեցան, գնացին:
6. Ռուսաստան և ԱՄՆ – 3-ական միավոր: Պասերով, պասերով:
7. Ալբանիա – 2 միավոր: Ալբանացի էր:
8. Թուրքիա – 1 միավոր: Մի ալբանացի էր սա էր:
Ադրբեջանին միավոր չի շնորհվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ