Երկուշաբթի 16.12.2019 12:54

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
28.11.2019   10:15
1992

Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»

- Իսկ մարտի 1-ին և 2-ին ոստիկանների կողմից, ըստ Ձեզ, եղե՞լ են այնպիսի գործողություններ, որոնք արժեր թաքցնել, ցույց չտալ, որովհետև հետո դրանք կարող էին իրավական առումով խնդիրներ առաջացնել։

- Ես չեմ կարծում, որ նման գործողություններ եղել են։ Ես էն ժամանակ էլ էի ասում՝ ոստիկանությունը համարյա էդպես ակտիվ մասնակցություն չի էլ ունեցել, դա իմ կարծիքն ու տպավորությունն է ոստիկանության այդ օրերի գործունեության մասին, էնքան որ՝ եկել, շարվել էին ծառայության։ Ես հիմա չեմ էլ հիշում՝ ոստիկանության կողմից ինչ է գործադրվել, զենք գործադրվել է, թե չէ, ուղղակի չեմ հիշում, բայց ես հիմնվել եմ միայն այն փաստերի վրա, որ նախորդից մնացած փաստեր են եղել, գիր-գրականություն, որի կապակցությամբ հարցումներ են արել, ես էլ ընդամենը փաստն արձանագրել եմ, որ կան էդ թղթերը, և ուղարկել եմ իրենց։ 

Սա հատված էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Գողական կյանքին նվիրված ակորդեոնի կատարումներով հայտնի նախկին ոստիկանապետը որոշել է դատվել «սուխոյ ատկազով»: Թերևս նրան հուշել են, որ կալանավայրում այդպես ավելի մեծ հարգանքի կարժանանա և ավելի հեշտ կապրի: Մարդը 3.5 տարի աշխատել է ոստիկանապետ, անմիջապես Մարտի 1-ից հետո, բայց տեղյակ չէ, թե ինչ զենքեր է կիրառել ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ: Ըստ նրա՝ Չերյոմուխայի կիրառումը առանձնապես ակտիվ գործողություն չէ, շարքային իրադարձություն է, ասենք, տիրում մի երկու փամփուշտ ավել կրակելը: Այն որ Չերյոմուխայի կիրառումը բացառիկ դեպք է եղել Հայաստանի 30 տարվա պատմության ընթացքում, Սարգսյանը չգիտի և չի էլ ցանկացել իմանալ: Ամենայն հավանականությամբ, մինչև հիմա չգիտի էլ, որ Մարտի 1-ին ոստիկանության սպա է զոհվել: 

Նախկին ոստիկանապետի փաստաբանը, թերևս չցանկանալով գցել նրա տրամադրությունը, չի հայտնել, որ ՀՔԾ-ն ձեռք է բերել բազում ապացույցներ այն մասին, թե ինչպես է Սարգսյանը խմբագրել «գիր-գրականությունը», իր դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ «դզել-փչել» պաշտոնական փաստաթղթերը:

Ալիկ Սարգսյանը պետք է գիտակցի, որ իրեն մեղսագրվող արարքներն ավելի ծանր են, քան այն բարձրաստիճան սպաներինը, ովքեր հենց Մարտի 1-ին են կատարել քաղաքական բարձրագույն իշխանության հրահանգները: Եթե նրանք կարող են արդարանալ, որ կարճ ժամանակահատվածում, չունենալով ճշգրիտ ինֆորմացիա, կատարել են այս կամ այն հրահանգը, ապա ինքն ամիսներ շարունակ, աշխատասենյակում նստած, զբաղված է եղել պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ:



 Պիտակներ

         Ալիկ Սարգսյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570