Ալեն Սիմոնյանի երազը - 5 Հունվարի 2020 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 11:38

Տնտեսական
20.01.2020 / 11:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:45
Քաղաքական
20.01.2020 / 10:30
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:15
Տնտեսական
20.01.2020 / 10:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 09:45
05.01.2020   21:30
1858

Ալեն Սիմոնյանի երազը


Ինքն իջնում է լիմուզինից և կարմիր գորգի վրայով քայլելով մտնում «Բևեռլի-Հիլթոն» հյուրանոց՝ ստանալու «Գրեմմի» մրցանակը՝ որպես տարվա լավագույն փոփ-երգիչ: Շուրջբոլորը ծանոթ դեմքեր են՝ ԱԺ պատգամավորներ, օլիգարխներ, ԱԱԾ պետ և նույնիսկ «I am not alone» ֆիլմի գլխավոր հերոս Նիկոլ Փաշինյանը: Մտածում է՝ էս ինչ դեմք են հայերը, նույնիսկ «Գրեմմին» են իրենցով արել: 

Մտնում է ներս և փորձում վերելակը կանչել: Հետևից լսում է ծանոթ ձայն. «Ինչպես չդարձար դերասան, այնպես էլ երգիչ չես դառնա»: Շրջվում է, տեսնում է անկյունում նստած Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ պիցցա է ուտում: «Հասկանում եմ՝ նեղված ու հուզված ես, որ «Գրեմմի» չեք ստանա: Բայց հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, քանզի միայն կույրը չի կարող տեսնել իմ տաղանդը, և միայն կատարյալ հիմարը կարող է չհասկանալ, որ կարող է մնալ ծանրաձողի տակ»:

Արդեն դահլիճում իրեն է մոտենում միջոցառման կազմակերպիչներից մեկը. «Պարո՛ն Սիմոնյան, դուք այսօր պետք է երգեք ռուսաստանցի երգիչ Վալերի Մելաձեի հետ»: «Ոչ մի դեպքում, ոչ մի դուետ: Եթե այդպես է՝ ուրեմն տրիո: Հրավիրեք ևս մեկ արևմտյան կատարողի: Ես չեմ կարող հաշվի չառնել Հայաստանի հավասարակշռված շահը», - ասում է ինքը:

Զարթնում է, երբ «Փարավոն» ռեստորանից ոտքերը առաջ դուրս են հանում: Օպերացիան գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը, նույն ինքը՝ Գագոյի Էդոն:



 Պիտակներ

         ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ, Ալեն Սիմոնյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6008




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5461