...

Ամենաշատը կարկուտ և հրդեհ ռիսկերից են օգտվում

Ամենաշատը կարկուտ և հրդեհ ռիսկերից են օգտվում

Կնքվել է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին կնքված է ավելի քան 700 գյուղատնտեսական ապահովագրության պայմանագիր։ Ամենաշատը կարկուտ և հրդեհ ռիսկերից են գյուղացիները օգտվում։ 

Մինչև ապրիլի 20-ը կարող ենք խնձորը կարկտից ապահովագրել: Մայիսի 1-ին ավարտվում է ժամկետը աշնանացան և գարնանացան ցորենի և գարու՝ կարկտից և հրդեհից ապահովագրելու համար:

Ցրտահարության ռիսկի ապահովագրության վերաբերյալ պայմանագիր կնքելու վերջնաժամկետն ավարտվել է փետրվարի 21-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է նախքան սահմանված վերջնաժամկետների ավարտը ձեռք բերել ապահովագրական պոլիսներ, քանի որ ծրագրում ընդգրկված մարզերի այն գյուղացիները, որոնք չեն օգտվի գյուղապահովագրությունից, ստիպված կլինեն ինքնուրույն կրել բնական աղետների հետևանքով ստացված վնասի ֆինանսական պատասխանատվությունը։

2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար ապահովագրվում են ծիրանը, խաղողը, խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը: Ծիրանի և խաղողի կարկուտ և հրդեհ ռիսկից ապահովագրության համար ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարություն ռիսկից՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր): Հացահատիկային մշակաբույսերի ապահովագրությունը հասանելի է բոլոր մարզերում:

Կարկուտ և հրդեհ ռիսկերից ապահովագրվելու դեպքում պետական սուբսիդիան կազմում է 50%, գարնանային ցրտահարություն ռիսկից ապահովագրելու դեպքում` 60%, իսկ երկու ռիսկից ապահովագրելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10% զեղչ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրապետության որոշ տարածաշրջաններում ցրտահարություն է գրանցվել: Ցրտահարվել է ծիրանի բերքը: Նշենք, որ ապահովագրական պայմանագրեր չկնքած գյուղացին ցրտահարությունից կրած վնասի դիմաց փոխհատուցում չի ստանալու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ