Արծվիկ Մինասյանի երազը - 6 Հունվարի 2020 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 11:42

Տնտեսական
20.01.2020 / 11:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:45
Քաղաքական
20.01.2020 / 10:30
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 10:15
Տնտեսական
20.01.2020 / 10:00
Լուր-մեկնաբանություն
20.01.2020 / 09:45
06.01.2020   22:30
4462

Արծվիկ Մինասյանի երազը


2008 թվականի Մարտի 1-ն է: Բյուրոն հավաքված է «Էրգիր» ռեստորանում: Ճոխ սեղան է բացված, բայց շամպայնը դեռ չեն բացել, հատուկ ասված է՝ մինչև կրակոցները չլսեք, չբացեք: Ինքը միևնույն է անընդհատ ձեռքը տանում է շամպայնին, բայց Ռուստամյանը սաստում է. «Այ ապագա Թովմասյան, քեզ չասի՝ սպասի, ի՞նչ գիտես զարգացումներն ուր կտանեն: Կարողա պարզվի՝ շամպայնը վերցնենք վազենք հրապարակ ժողովրդի հետ տոնելու Քոչարյանի բռնակալության տապալումը»:

«Ընկեր Մարգարյան, իսկ մենք խանութների թալանի օպերացիային չենք մասնակցելո՞ւ»,- հարցնում է ինքը:

«Ոչ, աշխատանքների հստակ բաժանում կա: Մեր վրա դրված է դրա մանրածախ վաճառքը սաունաներում: Պարոն Քոչարյանը տենց էլ ասեց, ում մոտ ինչը լավ է ստացվում, թող դա էլ անի: Ես էլ առաջարկեցի մեր ծառայությունը հենց այդ ոլորտում»:

«Բայց եթե պետք է կրակեն, մենք այդտեղ էլ կարող ենք օգտակար լինել»:

«Հիմար-հիմար մի դուրս տուր, դո՞ւ պետք ա կրակես, թե՞ Լևոն Մկրտչյանը: Նաիրին էլ թարսի պես բանտումա, դուրսը լիներ, էլի ասածդ մի տեղ ընդունելի կլիներ: Բայց միևնույն է՝ պարոն Քոչարյանին առաջարկեցի մեր ծառայությունը, ասեց էն մի կրակածներիցդ շատ եմ պրծել, որ նորն եք առաջարկում: Փոխանցեց, որ Օգանովսկին արդեն եկել է և կարող ենք հանգիստ լինել»:

«Իսկ ընկեր Մարգարյան, պարոն Քոչարյանի և պարոն Սարգսյանի հետ արդեն բանակցե՞լ եք պաշտոնների շուրջ», հարցնում է ինքը:

«Հա, բանակցել ենք, մեզ երեք պորտֆելից ավել չի տալիս»:

«Ինչո՞ւ այդքան քիչ»:

«Ասեց ձեզ հարգում եմ, բայց պաշտոն չեն կարող ստանալ բոլոր նրանք, ում փորի տրամագիծը 1.5 մետրից ավել է: Իսկ մեր կուսակցությունում այդպիսի միայն երեք հոգի գտնվեցին»:

Նայում է շուրջը, տեսնում է, ինչպես է Կիրո Մանոյանը համոզում Սպարտակ Սեյրանյանին խմել ևս մեկ բաժակ գարեջուր՝ Կարսի ազատագրման համար:

Արթնանում է սառը քրտինքից, բայց վայրկյան հետո հասկանում, որ քրտինք չի, պարզապես կրկին գարեջուրը չարաշահել է:
 



 Պիտակներ

         Արծվիկ Մինասյան, Հրանտ Մարգարյան, ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6008




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5461