Սատիրիկոն
15.12.2019 / 10:45
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 10:45
Լուրեր
15.12.2019 / 10:15
Տնտեսական
15.12.2019 / 10:00
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 09:45
28.11.2019   10:45
1938

Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ անդրադառնալով ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Իտալիա-Հայաստան հանդիպումից հետո (1:9) իր այն հայտարարությանը, թե սա ազգային հավաքական չէ, այլ հավաքական է, ասել է.

«Արձագանք է ստացել, որ ես ասել եմ` ազգային հավաքական չէ, այլ հավաքական է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ դա ուղղված չի եղել ազգային հավաքականի որևէ ֆուտբոլիստի և ընդհանուր ազգային հավաքականին, այլ ուղղված է եղել զուտ կազմակերպչական մոտեցումներին»:

Հարցին, թե ինչ է նկատի ունեցել, ինչ էր կատարվում կազմակերպչական աշխատանքներում, Խաշմանյանն ասել է. «Ըստ իս` անթույլատրելի են նման մոտեցումները, որոնց ես ականատես եղա: Նախ` մարզչական շտաբը և ֆուտբոլիստները գտնվում էին, այսպես ասած, անհասկանալի վիճակում, որովհետև ոչ մի բարձր պաշտոնյա ղեկավար չէր մեկնել ազգային հավաքականի հետ Իտալիա` բացի գործկոմի երկու անդամներից` Մարինա Թաշչյանից և Թովմաս Գրիգորյանից»:

«ՉԻ». Ճիշտն ասած, մենք համարում էինք, որ իտալացիներից 1:9 հաշվով կրած պարտության համար միայն Աբրահամ Խաշմանյանին մեղադրելը սխալ է: Հաշվի առնելով, որ նոր էր մարզիչ նշանակվել, կային կադրային բազմաթիվ խնդիրներ՝ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Պիզելի, Սարգիս Ադամյան, ՀՖՖ-ում էլ խառը վիճակ էր, որը նույնպես իր ազդեցությունը կարող էր թողնել հավաքականի ընդհանուր տրամադրվածության վրա, մտածում էինք, որ դե հիմա, լավ, եղել է, պետք է հետևություններ արվեն, տեսնենք, ինչ է լինում: 

Բայց այսպիսի պատասխանից հետո ինչպես Վարազդատ Հարոյանը, այնպես էլ՝ մենք, չենք պատկերացնում, թե Խաշմանյանը ոնց պիտի հավաքական մարզի: 

Պարզվում է, որ ըստ Խաշմանյանի՝ 1:9 հաշվով պարտության մեղավորը... Արսեն Թորոսյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Ալեն Սիմոնյանն են: Այ, որ իրենք՝ որպես ՀՖՖ գործկոմի անդամներ, հավաքականի հետ գնային Իտալիա, այսպիսի պարտություն չէր լինի: Չեն գնացել, դա ազդել է հավաքականի տղաների վրա, մինչև վերջին վայրկյանը հույս են ունեցել, որ գործկոմի անդամները կերևան: Մենք էլ ասում էինք, էս մեր հավաքականի պաշտպաններն ինչի՞ էին այսքան անփույթ խաղում իտալացիների դեմ. դու մի ասա, ամբողջ ուշք ու միտքը տրիբունաների վրա է եղել, որտեղ հայացքով փնտրել են գործկոմի անդամների, ու այդ ընթացքում իտալացիները դաստայով գնդակ էին լցնում մեր դարպասը:

Ահա այսպիսի աբսուրդ. մարզիչը, որը 1:9 հաշվով պարտության համար մեղավոր է համարում բոլորին, բացի՝ իրենից, ու առավել ևս, այսպիսի անհեթեթ պատճառաբանություններ է բերում, հավաքականում անելիք չունի:
 



 Պիտակներ

         Աբրահամ Խաշմանյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1497