...

Արտագաղթի իրական հեղինակները՝ արտագաղթի մասին

Արտագաղթի իրական հեղինակները՝ արտագաղթի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էսօր սահմանները դեռ փակ են: Մենք չգիտենք, թե զանգվածային հիասթափության էս տեմպերով խորանալու դեպքում ինչ տեսք կստանա արտագաղթի նոր ալիքը, երբ սահմաններն արդեն բաց կլինեն: Դա կլինի անթույլատրելի արնահոսություն առանց այդ էլ արյունազրկվող մեր հավաքական օրգանիզմի համար:
Գուցե հետևությունս պարադոքսալ թվա, սակայն երկրում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության և զանգվածային լավատեսության վերադարձի պետք է հասնել արագ` մինչև սահմանների բացումը: Հակառակը ծանր գին է ունենալու մեր ապագայի համար` զանգվածային արտագաղթի ևս մեկ մեծ ալիքի տեսքով: Մեր երկիրը, նրա օրգանիզմը դա արդեն կարող է չվերապրել...»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, Հայաստանում արտագաղթը վերածվել է իսկական փախուստի երկու անգամ. երբ 1998-ին Քոչարյանը զավթեց իշխանությունը, ոչնչացրեց միջին խավն ու մարդիկ՝ զրկվելով իրենց բիզնեսներից, համատարած սկսեցին լքել Հայաստանը, մեկ էլ 2008-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, ու գործազրկության մակարդակն այնքան բարձր էր, որ հարյուր հազարներով էին հեռանում: Ուղղակի հիշեցնենք, թե «Զվարթնոց» օդանավակայանում ինչ էր կատարվում, երբ ինքնաթիռները չէին հասցնում մարդկանց Հայաստանից դուրս տեղափոխել: Ու սա այն դեպքում, երբ նույն իշխանավորները լավ բարգավաճում էին, օլիգարխ դառնում, Ծաղկաձորում ու Սևանա լճի ափին դղյակներ կառուցում՝ եկեղեցիով, բանով: Այնպես որ, արտագաղթի մասին դուք չէ, որ պետք է խոսեք:

Ու մեկ էլ հիշեցնենք ձեր վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի արտահայտությունը. «Թող արտագաղթեն, որ չմնան երկրում, հեղափոխություն անեն»: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1012 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ