...

Արթուր Վանեցյանի երազը

Արթուր Վանեցյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինքը վարչապետ է: Առաջին օրն է, որ ներկայացել է աշխատանքի: Մեկ էլ զանգ. «Բարև, իմ կինդր սյուրպրիզ: Տեսա՞ր ոնց քեզ վարչապետ դարձրի»: 

«Լավ, լավ, շորհակալություն մի հայտնի: Մենակ մի ցանկություն ունեմ: Ուզում եմ նաև Հայաստանի «խեռոս» դառնամ»: 

«Հարց չկա, մի բան կանենք, Սեդրակիչ ջան»: 

Չի հասցնում շունչ քաշել, նորից զանգ: «Բարև, ախպոր տղա, տեսար ինչքան ուզի, էդքան խփի քո համար: Մենակ մի ցանկություն ունեմ, ուզում եմ դառնամ ՖԻԴԵ-ի նախագահ: Իլյումժինովի հարցերի լուծումը քո վրա յա, քո ձևերով արա»: 

«Ազատիչ ջան, մի քիչ դժվար խնդիր ա»: 

«Լսի, նայի, նենց չանես, որ խիյարը թարս բուսնի քո համար»: 

Չի հասցնում հեռախոսն անջատել և ի սրտե հայհոյել, նորից զանգ. «Սալամալեյկում, բրատ, ստեղ մի տեղ ընկերներով նստած ենք: Պատմում եմ, որ վասալը կարա ունենա սեփական վասալ, չեն հավատում: Մի հատ բարձրախոսը միացնեմ, ասա, ով ա քո սյուզերենը»: 

Արթնանում է օգնականի զանգից. «Շեֆ, զարթնի, այսօր բանավեճի ենք Արփի Փաշինյանի հետ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   7676 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ