Ատոմ Մարգարյան. Տնտեսական հեղափոխություն տերմինը նոնսենս է - 8 Սեպտեմբերի 2019 - 4rd.am
Աստղագուշակ
18.01.2020 / 22:00
Երազահան
18.01.2020 / 21:00
4rd.am на русском
18.01.2020 / 20:30
Քաղաքական
18.01.2020 / 20:00
Տնտեսական
18.01.2020 / 19:00
Տնտեսական
18.01.2020 / 17:30
08.09.2019   11:03
2512

Ատոմ Մարգարյան. Տնտեսական հեղափոխություն տերմինը նոնսենս է


Մեր զրուցակիցն է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը

- Պարո՛ն  Մարգարյան, տնտեսական հեղափոխության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:

- Նախ և առաջ, ես այդ հարցն այդպես չէի ձևակերպի, ինչո՞ւ, որովհետև ինքը՝ վարչապետն ու իր թիմակիցները շատ հազվադեպ են օգտագործում այդ տերմինը, որովհետև դա քաղաքական տերմին էր՝ արհեստականորեն շրջանառության մեջ դրված: Եվ լուրջ տնտեսագետի համար այդ թեման վաղուց արդեն փակված է: Տնտեսական երկու հեղափոխություն է եղել պատմության մեջ: Մեկը՝ մ. թ. 1-ին հազարամյակի վերջին էր, երբ պետությունը սկսեց ճանաչել նյութական օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը: Այդ ժամանակ հաշվում են, որ տեղի է ունեցել տնտեսական հեղափոխություն, այսպես ասած, տնտեսության զարգացման դինամիկան վերընթաց է ապրել: Երկրորդ տնտեսական հեղափոխությունը, ի գիտություն այս ամենից հեռու մարդկանց, նշեմ, որ տեղի է ունեցել 18-րդ դարի վերջին, երբ պետությունը սկսեց ճանաչել մտավոր սեփականության օբյեկների նկատմամբ իրավունքները: Դա տնտեսական հեղափոխության խթան էր այն մասով, որ ինժեներների, գիտնականների մոտիվացիան ավելացավ, և տեխնոլոգիական հեղաշրջումների լուրջ պատմությունը սկսվում է հենց դրանից: Սա նոբելյան մրցանակակիր Դուգլաս Նորտի ձևակերպումներ են, որի համար Նոբելյան մրցանակի է արժանացել: Հիմա ինչի՞ մասին է խոսքը: Դառնանք մեր այս տնտեսական հեղափոխականներին: Տնտեսության մեջ հեղափոխություն չի կարող լինել, տնտեսության մեջ էվոլուցիոն պրոցեսներն են գերակա: Այո, երկար ժամկետում կարող է տեխնոլոգիաների մի փունջը փոխարինվի մյուսով՝ դա 50-60 տարվա կտրվածքով լուծվելիք խնդիր է: Իմաստ չունի խոսել մի բանի՝ տերմինի մասին, որը նոնսենս է: Չի կարող նման բան լինել: Եթե շնչի հաշվով եկամուտը Հայաստանում 4 000 դոլարից դառնա 14000 կամ 24 000 դոլար, մեկ-երկու կամ 10 տարվա ընթացքում, ես դա կգնահատեմ տնտեսական հեղափոխություն: Բայց սա միայն հեքիաթներում կարող է լինել: Վերջին տարվա ընթացքում մեկ շնչի հաշվով եկամուտը մի քանի հարյուր դոլարով է ավելացել: Այնպես որ, լավ կլինի այդ թեման փակել: Այն ավանդական վիճակագրությունը, որ շարունակվում է այդպես էվոլյուցիոն ձևով, թող այդ թվերը մեկնաբանեն:

- Որքա՞ն արժանահավատ են կառավարության անընդհատ հրապարակվող տնտեսական ցուցանիշները: Ինչպե՞ս եք գնահատում:

- Վիճակագրությունը շարունակում է մնալ նույն թրենդի մեջ՝ աճերի, հավելաճերի մեջ, ինչպես եղել է նախորդ 30 տարիների ընթացքում: Գրեթե նույնն են մնացել այդ վիճակագրական թվերը գեներացնողները: Չեն փոխվում նրանք: Զարմանալին գիտե՞ք ինչն է՝ փոխվել են մի քանի նախարարներ, բայց վիճակագրական գերատեսչությունը մնացել է նույն կադրային ղեկավար կազմում, այդպես չի լինում: Ներկա իշխանության ղեկավարը բազմիցս քննադատել է վիճակագրական գերատեսչությանը, նրա ղեկավարներին, բայց եկել է, և շատ զարմանալի ձևով կարծես ոչինչ չի փոխվել երկրում: Նույնությամբ այդ թվերը գրում են, մեկնաբանում են արդեն դրական լույսի ներքո և ամեն ինչ համարում նորմալ կամ զարգացող:

- Տնտեսական ակտիվության ցուցանիշին ակադեմիական շրջանակում ինչպե՞ս են վերաբերվում: Այդ ցուցանիշը լուրջ են ընդունո՞ւմ:

- Նշել, որ տնտեսության մեջ որոշակի դինամիկա չկա, ճիշտ չի լինի: Դա, սակայն, վերաբերում է շատ փոքր մարդկանց խմբի: Հեղափոխությունը կարելի էր համարել կայացած հենց հեղափոխության տերմինոլոգիայով, եթե և՛ բյուջեից, և՛ ժողովրդից թալանված միլիարդները հետ բերվեին: Մենք տեսնում ենք միայն մի քանի հարյուր միլիոնի, այսպես ասած, բացահայտում, բռնագանձում, այն էլ շատ ընտրանքային և թիրախավորված:  Փորձում են համոզել հասարակությանը, որ ինչ-որ բան է փոխվել: Իրականում այդ փոփոխությունները շատ աննշան են, ըստ էության՝ ոչ տեսանելի: Թերևս, նույն տրամաբանության մեջ է թե՛ հասարակությունը, թե՛ տնտեսությունը: Քաղաքական համակարգում մեկ ընտրություն է եղել, երբ մարդիկ զանգվածաբար դուրս եկան փողոց և ուղղակի ոտքի տակ տվեցին նախկին համակարգը, նրա մարդկանց: Եվ ինքնաբերաբար իշխանությունն անցավ մարդկանց մի խմբի ձեռքը, որոնց մեծ մասի կոմպետենտությունը վիճահարույց է

- Տարադրամի ելքերը կանխատեսելի ե՞ն. ենթադրվում է, որ եկող տարի դրամի արժեզրկում կլինի:

- Նախ և առաջ, այս պահին ես նման տենդենցներ չեմ տեսնում: Դրամը կարող է արժեզրկվել և՛ ներքին, և՛ արտաքին գործոնների ազդեցությամբ: Երկրի արժույթային պահեստները բավարար վիճակում են, որպեսզի այդ կայունությունն ապահովվի: Ո՞վ է ասում և ի՞նչ նպատակով: Եթե ֆորս-մաժորային իրավիճակ չեղավ, ցնցումներ չեղան, Հայաստանի գործընկերները չթանկացրեցին ապրանքները, ապա նման խոսակցություններն ուղղակի ժամավաճառություն են: Նրանք, ովքեր հրապարակ են նետում նման թեզեր, փիառի խնդիր են լուծում:

Մանյա Պողոսյան



 Պիտակներ

         Մանյա Պողոսյան, Ատոմ Մարգարյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5891




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5348