Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
Աստղագուշակ
16.11.2019 / 22:00
17.11.2019   19:00
696

Ավելի լավ է՝ վարչապետը չխոսեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող և նստացույց անող ՀՅԴ երիտասարդների և ԵՊՀ ուսանողների հետ զրույցում անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորման հարցին՝ ասել է. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»:

Սա մեզ հիշեցրեց խորհրդային տարիների մի հումոր, երբ «Վրեմյան» հաղորդում է. «Աֆրիկյան Սվազիլենդ երկրում այսօր նորից հեղաշրջում է տեղի ունեցել: Սա վերջին մեկ ամսում 14-րդ հեղաշրջումն է: Խորհրդային Միությունը պաշտոնապես իր զորակցությունն է հայտնում 2-րդ, 5-րդ, 9-րդ և հատկապես 13-րդ հեղաշրջումներին»:

Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը այդ օպերայից է: Իրականում շատ անհաջող: Տրամաբանական շղթա կառուցենք: Ստացվում է, որ համաձայն չէ ֆիլմի մնացած հատվածի հետ: Իսկ եթե ֆիլմի մի հատվածի հետ համաձայն չես, ուրեմն՝ համաձայն չես ամբողջ ֆիլմի հետ: Եթե համաձայն չես ամբողջ ֆիլմի հետ, ապա դրա մի մասը ֆինանսավորելու իմաստը ո՞րն է:

Ասվածը ավելի պարզ օրինակով բերենք. կա բիզնես-նախագիծ, որի համար նախնական ներդրում է անհրաժեշտ: Մեկը անհրաժեշտ գումարի 80 տոկոսն է ներդնում, մյուս՝ 20 տոկոսը ու հետն էլ ասում է՝ գիտե՞ս ինչ, ես այս 20 տոկոսը ներդնում եմ բիզնես-նախագծի ահա այս հատվածի համար, մնացածի հետ գործ չունեմ: Համաձայնվեք, այդպես չի լինում: 

Ֆիլմ նկարահանելը նույնպես բիզնես-նախագիծ է: Որին կամ մասնակցում ես, կամ՝ չես մասնակցում, ու կապ չունի՝ ինչ համամասնությամբ ես մասնակցում:

Ենթադրում ենք, որ վարչապետը խուսափել է խոսել ֆիլմի այն հատվածի մասին, որը ներկայացնում է Մելինե Դալուզյանի անձնական կյանքը, քանի որ՝ մեծ հավանականությամբ, դա քոչարյանական լրատվամիջոցներն ու «հայուգենի» փրկությամբ մտահոգվածները մի քանի շաբաթ շահարկելու էին: 

Բայց այդ դեպքում ավելի լավ էր՝ չխոսել ֆիլմից: 



 Պիտակներ

         Նիկոլ Փաշինյան, Մելինե Դալուզյան

Գովազդ