...

ԱԽՔ-ի խոստովանությունը

ԱԽՔ-ի խոստովանությունը

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությամբ» պայմանավորված լինելու վերաբերյալ հարցին՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարել է․ «5-10 մարդու փոխարեն հայտնվեցին ուրիշ 5-10 մարդիկ, և Մոսկվան նեղացա՞վ։ Իմ կարծիքով՝ դա աբսուրդ է»։

«Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը» որևէ մեկն ավելի լավ չէր նկարագրել։ Այո, 2018-ին Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, 5-10 հոգու փոխարեն հայտնվել է ուրիշ 5-10 հոգի, և վերջ, ուրիշ բան տեղի չի ունեցել։ Սա արդեն մենք չենք ասում, սա ասում է Անվտանգության խորհրդի քարտուղարը, ու հաստատ՝ մի բան գիտի, որ ասում է։ 

Իրականում, իհարկե, «հեղափոխության» արդյունքում ոչ թե 5-10, այլ մի քանի հարյուր հոգի է փոխվել, բայց պրն Գրիգորյանը երևի կոնկրետ «նյութատեխնիկական շահառուներին» նկատի ունի, պարզ ասած՝ «քյաբաբ առ քյաբաբ վերադարձվածը» մեջ-մեջ անելու գործընթացի փայատերերին։ Իսկ այդ տրամաբանությամբ նրա դժգոհությունը տեղին է։ Իսկապես էլ, Մոսկվայի համար ի՞նչ տարբերություն, թե ովքեր ներսից կլափեն Հայաստանը։ Գոնե այդքանով պարտավոր են, չէ՞, հարգել մեր ինքնիշխանությունը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ