...

Այլ տարբերակ չկա

Այլ տարբերակ չկա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ճեպազրույցի ժամանակ ասել է. «Նիկոլ Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել մեկնել Ռուսաստանի նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել»:

«ՉԻ». Հզոր է ասված: Այստեղ կիրառվել է Շերլոկ Հոլմսի դեդուկտիվ մեթոդը: Նման եզրակացության համար անհրաժեշտ էր փայլուն վերլուծական միտք: Սա հիշեցնում է «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմի այն դրվագը, երբ Միրոնովին հարցնում են, թե գազատար խողովակը կարո՞ղ է պայթել, նա էլ պատասխանում է, թե կամ կպայթի, կամ էլ չի պայթի: 

Հետաքրքիր է, իսկ ուրիշ ի՞նչ տարբերակներ կային, թե ինչու Փաշինյանը չի մեկնել Պուտինի երդմնակալությանը: Ոնց որ թե այս երկուսն էին: Ու ընդդիմադիր պատգամավորն այնպես է սա ասում, մեկը կմտածի՝ արա, բայց ո՞նց ջոկեց:

Գոնե ասեր, որ չի գնում, որովհետև կառավարական ինքնաթիռի շարժիչը խփել է, կամ եղանակային պայմանները վատն են, ինքնաթիռը չի կարող թռչել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ