...

Բանջարեղենը թանկացել է 6.4 %-ով, միրգը՝ 4.4 %

Բանջարեղենը թանկացել է 6.4 %-ով, միրգը՝ 4.4 %

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2020թ. մարտը 2019թ. մարտի նկատմամբ) կազմել է 0.1 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.5 % գնաճ: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

Մարտին 2019թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.8 % գնանկում, իսկ փետրվարի համեմատ՝ 1.3 % գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.4 % և 6.4 % գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 6.6 % գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 6.4 % գնաճ: 
Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 7.4 %-ով: 

Իսկ մրգի շուկայում մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.9 %, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 4.4 % գնաճ:

Վիճակագրության համաձայն՝ մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.6 %:

Մարտին նախորդ տարվա մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ փետրվարի համեմատ՝ 2.1 % գնաճ: 

Մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.2 %, յուղերի և ճարպերի՝ 0.3%, ծխախոտային արտադրատեսակների՝ 0.6%, ալկոհոլային խմիչքի 1.9 % գնաճ:

Իսկ սուրճի, թեյի, կակաոյի և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։ 

Ըստ ԱՎԿ-ի՝ մարտին մսամթերքն էժանացել է:

Մսամթերքի շուկայում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ գրանցվել է 4.5 %, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 1.2% գնանկում: Նախորդ ամսվա ընթացքում էժանացել են կաթնամթերքն ու ձկնամթերքը:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում ընթացիկ տարվա մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0,8% գնանկում: Ձվի գինը 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ նվազել է 31.2%-ով, իսկ 2020թ. փետրվարի համեմատ` 7.5%-ով: 

Ձկան և ծովամթերքի շուկայում մարտին 2019թ. մարտի համեմատ գրանցվել է 5.3%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնանկում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1036 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ