Բեսեդկայում կրկին հոխորտացել են - 14 Հունվարի 2020 - 4rd.am
Քաղաքական
17.01.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 18:00
Լուրեր
17.01.2020 / 17:10
14.01.2020   09:15
899

Բեսեդկայում կրկին հոխորտացել են


«ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը:

Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում է, որ Սահմանադրությունն ու պետականությունը կազմաքանդվում են։

Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։

Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու` յուրաքանչյուրիս վրա։

Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն է, որը մնացել է վարչապետին ոչ ենթակա պետական ինստիտուտը՝ պաշարված անձնիշխանության հաստատման ցանկությամբ տառապողի կողմից»: Սա մեջբերում էր «Վերնատուն» անունը կրող կազմակերպության հայտարարությունից:

«ՉԻ» Այս խմբակի անդամները երկու տարի առաջ մոլերանդ պաշտպաններն էին Սերժ Սարգսյանի որոշման՝ Արմեն Սարգսյանին նշանակելու նախագահի պաշտոնում: Հիմա փոշմանել են: Իրենք բերում էին մեկին, որը անվերապահ պետք է ծառայեր իրենց, կատարեր մարիոնետի դեր: Բայց ծեր աղվեսները երկու ոտքով ընկան թակարդը և մնում է միայն այս կարգի անատամ հայտարարություններ անելը:

Սահմանադրության համար մտահոգվածները որտե՞ղ էին, երբ 2008 թվականին ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը ենթարկվում էր ճնշումների և չստանալով որևէ աջակցություն, ստիպված դիմել էր ԱՄՆ դեսպանատուն: Այ հենց այդ  ժամանակ էր, որ «Վերնատան» ֆինանսավորողը՝ Ռոբերտ Քոչարյանը կազմաքանդում էր Սահմանադրությունը: 

Ինչ վերաբերում է ՍԴ առաքելության մասին մտավարժանքներին: Գործող ՍԴ-ն ունի մեկ առաքելություն՝ վիժեցնել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող արդարադատությունը: Իսկ Վազգեն Մանուկյանը և խմբակի մյուս անդամները ունեն ընդամենը «վինտիկի» գործառույթ: Այն է՝ ստեղծել շղարշ, թե իբր ՍԴ անդամներն ունեն հասարակական աջակցություն: 

«Վերնատունը» չունի հասարակական աջակցություն ու սոցիալական հենք, և նրա բարբաջանքներին պետք չէ լուրջ վերաբերվել: Լավագույն դեպքում կարելի է ընդունել, որպես բեսեդկայում հավաքված թոշակառուների նոստալգիա: 



 Պիտակներ

         Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյան, «Վերնատուն», Արմեն Սարգսյան, Վալերի Պողոսյան, Ռոբերտ Քոչարյան




Գովազդ
››› Վանեցյանի փուչիկը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5827




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5289