Երկուշաբթի 16.12.2019 12:56

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
13.11.2019   16:05
915

ԲՀԿ «վագոն բեժիտ, կաչաետսյա»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պապ թագավորից են խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի միջից, Տրդատ թագավորին թողել եք… հետո Պապ թագավորը Ներսես կաթողիկոսին թունավորեց, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպա՞ր, թողնում եք Տրդատին, Տիգրան Մեծին, Աշոտ ողորմած Բագրատունուն, էդքան բարեպաշտներ ենք ունեցել, դուք դրանց թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետևի՞ց»:

«ՉԻ». Սա անեկդոտ չէ, այլ իրական պատմություն: Այսօր է եղել: Բայց ավելի շատ անեկդոտ է, քան՝ իրականություն: Երբ քրեական բարքերով հիացողը պատմական էքսկուրսներ անողը գնահատականներ է տալիս Տրդատին, Աշոտ Բագրատունուն, դա արդեն անեկդոտ չէ, այլ՝ ողբերգություն:

Երբ Ազգային Ժողովի պատգամավորը հրաշքով պարզել է, որ Պապ թագավորը «գալուբոյ» է եղել, սա արդեն ոչ թե անեկդոտ է, այլ՝ հիվանդություն: Որովհետև մենակ հիվանդ, իրեն համարյա «օրենքով գող» կամ «օրենքով գողի պապա» համարողը կարող է խորհրդարանում այսպես դուրս տալ: 

Չնայած, Վարդան Ղուկասյանը ԲՀԿ-ից է: Իսկ այս խմբակցությունում գնալով շատանում են «գալուբոյների» ու քրեական բարքերի մասնագետները:



 Պիտակներ

         Վարդան Ղուկասյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570