...

Բլից-վիրտուալ. Էդմոն Մարուքյան

Բլից-վիրտուալ. Էդմոն Մարուքյան

- Ինչո՞ւ եք հետ կանչում Դավիթ Խաժակյանին:

- Որովհետև նա աստղ է, բայց խամրում է այդ կանանց ֆոնին: Ասենք՝ ոնց որ Մեսսիին խաղացնես Քարամյան եղբայրների հետ: Ապագայում Դավիթը կդառնա ֆուտբոլի Մեսսի, բայց եթե մնա ավագանիում, առավելագույնը Էդգար Մանուչարյան կդառնա:

- Ասում եք, որ Խաժակյանը լավ է աշխատում, այդ դեպքում ճիշտ չէ՞, որ նա մնա:

- Մենք կլասիկ ուժ ենք: Եթե տեսնում ենք, որ ընտրողների ձայները կպակասեն, արագ անում ենք մեր քայլը:

- Կարո՞ղ է իշխանությունն է ստիպել, որ գնաք նման քայլի:

- Հլը մեզ նայեք ու իրենց: Անգամ Կամազով չեն կարող հասնել մեզ: Կմաշենք: 

- Աշոտյանը ձեզ անվանում է գրպանային ընդդիմություն:

- Ինչպես կասեր դասականը՝ վնգստում են: Մեզ բոլոր կողմերից են խփում: Իրեն ինչ էր թվում, որ միայն իրենց իշխանության ժամանակ ենք փնտրելու երրորդ ճանապարհ: Տարիներ են պետք, որ մենք ազատվենք այդ ախտից: 

- Ինչպե՞ս եք գնահատում Թեհմինա Վարդանյանի վարքը ավագանու վերջին նիստի ժամանակ:

- Իրենից ինձ հարցեր մի տվեք: Հարցրեք Հայկոյից: Լրագրողներն են մեղավոր ամեն ինչում: Եթե տեսախցիկներ տեղադրեիք նրա սեղանի տակ, կտեսնեիք, որ ընդդիմադիրների ելույթի ժամանակ իրեն խուդուդ է տալիս, որ ծիծաղի: Լրիվ սարքել է կարգին սերիալ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ