Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
30.11.2019   11:30
1486

Բլից-վիրտուալ. Հայկ Մարության

- Պարոն Մարության, Սամվել Ալեքսանյանը քաղաքին նվիրե՞լ է կամազներ:

- Չեմ կարող պատասխանել, այսօր շտապում էի աշխատանքի և մեղրաջուր չեմ խմել:

- Ձեր խոսնակը հաստատել է, որ նվիրել է:

- Ինքը բիզնես չունի, ինչպես կարող էր նվիրել: Երևի տիկին Շողերինան է նվիրել, իսկ Սամվել Ալեքսանյանը, որպես նախկին ռեժիմի օլիգարխ, փորձում է իր անունը մտցնել նվիրատվության մեջ, որպեսզի վարկաբեկի գործարքը:

- «Քոնսրաքշն» ՍՊԸ-ն պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին: Ինչի՞ դիմաց է նա 10 կամազ նվիրել:

- Ես չեմ իմացել, որ Գագիկ Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը: Նրա պաշտոնավարման ժամանակ ես չէի հետաքրքրվում քաղաքականությամբ ու հիմնականում ապրում էի Պրահայում: Եկավ, ներկայացավ որպես գործազուրկ և պատրաստակամություն հայտնեց նվիրելու 10 կամազ: Ռուսերեն լավ խոսք կա՝ «дареному коню зубы не смотрят»:

- Այնուամենայնիվ, ըստ ձեզ, ինչու նախկին օլիգարխները որոշեցին քաղաքին նվիրատվություն անել:

- Ես չգիտեմ, այնքան բարի մարդիկ էին, որ անգամ չպահանջեցին լուսանկարվել իմ հետ: Նրանցից միայն մեկը մի փոքր տեխնիկական խնդիր ուներ: Նախկին քաղաքապետը թույլատրել էր կառուցել 2 հարկանի հյուրանոց, բայց նա բացատրեց, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել՝ պետք է 2 հատ երկու լիներ: Մարդը 10 հատ կամազ նվիրեց, դժվա՞ր էր շտկել նախկինների տեխնիկական սխալը:

- Եվս մեկ հարց:

- Կներեք, չեմ կարող, շտապում եմ արձակուրդի:
 



 Պիտակներ

         Հայկ Մարության

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476