Սատիրիկոն
15.12.2019 / 10:45
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 10:45
Լուրեր
15.12.2019 / 10:15
Տնտեսական
15.12.2019 / 10:00
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 09:45
18.11.2019   21:00
1248

Բլից-վիրտուալ. Նաիրա Զոհրաբյան

- Տիկին Զոհրաբյան, դժվար չէ՞ լինել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ:

- Գիտեք, իմ համար կարևորը մարդն է, մեկ առանձին վերցված մարդը: Իմ համար պատիվ է լինել Գագիկ Ծառուկյանի իրավունքների պաշտպանը: Հատկապես, որ մենակ չեմ, ինձ օգնում է Գևորգ Պետրոսյանը:

- Եվրոպացի ձեր գործընկերներն ինչպե՞ս են արձագանքում, որ դուք հաճախ թիրախավորում եք այս կամ այն փոքրամասնությանը: Բավական անհանդուրժող հայտարարություններ եք անում:

- Բռնության նկատմամբ միշտ անհանդուրժող եմ եղել: Բայց մեկ-մեկ լսելով դրանց գնահատականները, ցանկանում եմ մի հատ սիլլել: Թող գնան իրենց ԼԳՏԲ հարցերը լուծեն, դեռ այնքան չեն քայլել, որ ԲՀԿ-ին քաղաքական դասեր տան:

- Պարոն Ծառուկյանը չի փոշմանե՞լ, որ ջուր է ուղարկել հեղափոխությանը:

- Փորձում են ծաղրել այդ հերոսական քայլը: Բայց չեն ցանկանում հիշել, որ մենք հեղափոխությանը միացել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականից ամբողջ 6 րոպե առաջ: Ամբողջ 6 րոպե մենք գտնվում էինք բամփելու հատկություն ունեցող իշխանության վտանգի տակ: Ինչ ասեմ, պարոն Ծառուկյանի հացի մեջ աղ չկա:

- Տիկին Զոհրաբյան, Ծառուկյանը զարմացավ, որ ԵՊՀ ավարտածը լրագրող է աշխատում: Ճեպազրույցից հետո նրան բացատրել ե՞ք, որ զարմանալու առիթ չկար:

- Այդտեղ փոքրիկ թյուրըմբռնում կար: Մինչև ճեպազրույցը Ծառուկյանին դիմել էին Երևանի Պատանի Հանդիսատեսի թատրոնից, որ օգնի և նա պարզապես զարմացավ, որ լրագրողը նույն թատրոնն է ավարտել: Ինքը խոսքի տեր մարդ է, նրա խոսքը գործ է, և նա մի փոքր վրդովվեց, որ նրան նորից կարող է հիշեցնեն խոստման մասին:

Հ.Գ. Հարցազրույցից հետո, տիկին Զոհրաբյանը զանգահարեց մեր խմբագրություն, որ երկրորդ և երրորդ հարցերը հանենք հարցազրույցից, բայց, ինչպես տեսնում եք, սրբագրիչի մեղքով այն թողարկվել է:
 



 Պիտակներ

         Նաիրա Զոհրաբյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1497