...

Բլից-վիրտուալ. Շանթ Հարությունյան

Բլից-վիրտուալ. Շանթ Հարությունյան

- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ էիք գնացել սատարելու Ռուբեն Հայրապետյանին:

- Նայեք, երբ ասում եք Ռուբեն Հայրապետյան, թյուրիմացության մեջ եք գցում հանրությանը: Նեմեց: Իսկ դա արդեն շատ բան է բացատրում իմ շարժառիթների մեջ: Նեմեցների դեմ ո՞վ էր պայքարում: Խորհրդային կայսրությունը և հատկապես ՆԿՎԴ-ն: Այնպես որ՝ ես գնացել եմ սատարելու ԿԳԲ-ի կողմից հալածվողին:

- Ինչո՞ւ ձեր ասած Նեմեցը երբևէ հրապարակավ չաջակցեց ձեզ:

- Դուք չգիտեք՝ ինչ ռեսուրսների է տիրապետում ԿԳԲ-ն: Ռուբոն քանիցս ցանկացել է դա անի, բայց ԿԳԲ-ն չի թողել, ստիպված բավարական նրբերշիկ ու գերմանական գարեջուր ուղարկելով է բավարարվել:

- Ամեն դեպքում տարակուսելի էր ձեզ տեսնել հանրապետականների ընկերակցությամբ:

- Մի տարակուսեք: Ես ատում եմ այս իշխանություններին: Այն, ինչ չհաջողվեց նախկիններին, հաջողվեց նորերին:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Տեսեք, 2013 թվականին ես անոնիմուսի դիմակ կրեցի, որ ոչ ոք ինձ չճանաչի, իսկ այս իշխանություններին հաջողվեց պատռել դիմակները:

- Հնարավո՞ր է ձեզ առաջիկայում տեսնենք նաև Քոչարյանի աջակիցների շարքերում:

- Չգիտեմ: Բանակցություններ են ընթանում: Իտալական խոհանոց ընդհանրապես չեմ սիրում: Դեռ վաղուցվանից Նեմեցը ինձ հաղորդակից դարձրեց գերմանական խոհանոցին: Եթե քոչարյանականները կգնան զիջումների այդ մասով, չեմ բացառում համագործակցությունը: Բայց մինչ այդ ես մարտական եմ տրամադրված և ոչ մի քայլ հետ չեմ անի իմ սկզբունքներից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ