...

Ծանր հրետանին գործի անցավ

Ծանր հրետանին գործի անցավ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ Ադրբեջանին կոչ է արել վերջ տալ հայատյաց քաղաքականությանը:

«ՉԻ». Ըհը, հետո էլ ասում եք՝ պայքարի ռեսուրսներ չկան: Տեսեք, թե ինչ հզոր միություն ունենք, որը հզոր հայտարարություններով Ադրբեջանին փակուղու առջև է կանգնեցրել:

Հիմա Ալիևը շտապ ԱԽ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է, թե ոնց գյոզերով վերջ տան հայատյաց քաղաքականությանը և ինչ անեն, որ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության զայրույթը մեղմվի: Շանս չունեն:

Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է: Դեռ հայտարարություններով հանդես պետք է գան Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը, Կիլիկիայի թագավորության ներկայացուցիչները. մոտ մի հազար նման կառույց հաստատ կլինի: 

Հուսով ենք՝ բանը չի հասնի նրան, որ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» անվանմանը նաև Արցախն ավելացվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ