...

Չհրապարակված պատառիկներ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից

Չհրապարակված պատառիկներ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից

Բանից պարզվում է՝ վարչապետի աշխատակազմին այնուամենայնիվ հաջողվել է մոնտաժել Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, և դրա որոշ հատվածներ եթեր չեն հեռարձակվել։ Բայց խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ասուլիսի ամբողջական ձայնագրությունը, որի չհրապարակված հատվածներից մի քանիսն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

․․․ Բանը․․․ Չեմ հասկանում, էս ի՞նչ վիճակ ա, ես ի՞նչ իրավունք ունեմ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանից ուղարկված հարցերին պատասխանեմ։ Համ էլ՝ ինչքա՞ն կարելի ա նույն հարցին․․․ Էս ով ա, է՞, անընդհատ «տելեգրամով» ֆոտո ուղարկում։ Հա, Ալենչոն ա, ակնոց ա առել, ֆոտոն դրել ա, տակն էլ գրել՝ «շեֆ, սազում ա՞»։ Հի-հի, ոնց որ էշը շուշաբանդից նայի․․․ բայց սպասեք՝ տակը մի հատ սրտիկ դնեմ։ Խնդրե՛մ, սա էլ ա քննադատությունների պատճառ դառնալու։ Մարդկանց երեսին թքում ա՝ դժգոհում են, ասում են որ փողոցում տեսնենք՝ մենք էլ քո՛ երեսին ենք թքելու, պաշտպանիչ ակնոց ա առնում՝ էլի դժգոհում են․․․ 

Հա, ի՞նչ էի ասում։ Ինչքա՞ն կարելի ա նույն հարցին պատասխանել՝ «դու դավաճան ե՞ս, թե՞ հիմար»։ Հազար անգամ ասեցի՝ դավաճան չեմ։ Բոլ էղավ, հերի՛ք էղավ, էդ ո՞ւմ բանը․․․ անունը ինչ ա․․․ թելն եք թելում։ Էն մեկն էլ քաղբանտարկյալների մասին ա հարցնում։ Ասեցի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ի դեպ՝ նրանց բոլորի ծննդյան օրը շնորհավորում եմ։ Կարամ դաժե «տուլիկ» ուղարկեմ, սպասի զանգեմ Աննային, տեսնեմ էն բամիայից մնացել ա՞․․․ 

Էն մեկն էլ ասում ա՝ սաղ օրը փառատոների մեջ եք, գինու փառատոն, գարեջրի փառատոն, արաղի փառատոն, վաղն էլ կանեփի փառատոն կանեք․․․ Չհասկացա, ձեռ ե՞ք առնում։ Այսինքն՝ չանե՞նք, կառավարության աշխատանքը կաթվածահար անե՞նք։ Կամ էն բանը, «Բարլուս» թերթի․․․ Չէ, «Բարլուս» չէր, կներեք, ուղղակի մինչև ուշ գիշեր փառատոնի եմ մասնակցել, առավոտյան էլ մի քիչ շարունակել եմ․․․  «Առավոտ» թերթի լրագրողը հարցնում ա՝ որ մեռնես, ո՞վ ա վրադ լաց լինելու։ Հիմա բերանս բացել ե՞ք տալիս։ Լավ, ուղիղ պատասխանում եմ։ Մի՛ անհանգստացեք, եթե Հայաստանում լաց լինողներ չգտնվեն էլ՝ հարևան երկրներում շատ կլինեն։ Բայց էս մենք ոնց որ արդեն մոտենում ենք պետական գաղտնիք պարունակող հարցերին։ 

Անցնենք ներքաղաքական խնդիրներին։ Այս տարի Հայաստանում հերթական պատմական ռեկորդն է գրանցվել, առաջին կիսամյակում ասֆալտապատել ենք ավելի շատ ճանապարհ, քան 1962-ին ձմերուկի բերքատվությունն էր։ Էս ինչի՞ համար եմ ասում։ Որովհետև էն օրը սրճարան մտա ու հասկացա, որ մեր գյուղի տան խորդանոցում «06»-ի կուզով չկա, ու հենց դա է պետականության վիզուալ ընկալման ինստիտուցիոնալ առանցքը։ Բայց հիմա որ ձեռնամուխ լինենք Հայաստանը մաքրելու գործին՝ ասելու են «էդ մաքրում ես, որ մաքուր վիճակով հանձնե՞ս»։ Բա իհարկե, բա Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի, չէ՞։ Հետո՞ ինչ, որ կադաստրի թուղթը կորցրել ենք։ Որտեղ ասես ման եմ եկել։ Վերջին հույսս էն ա, որ էն օրը կուխնյայի սեղանը ճոճվում էր, Աննան մի հատ թուղթ չորստակ ծալեց, դրեց ոտքի տակ․․․ Այ այդպիսի պայմաններում ենք ապրում, իսկ ձեր շեֆերը Երևանի կենտրոնում հարյուրավոր տներ ունեն։ Հիմա ո՞վ ա դավաճանը։ Մի վայրկյան, մի վայրկյան, մի՛ պատասխանեք, դա հռետորական հարց էր։ Բանը․․․ Էս միտինգ եք անո՞ւմ․․․ մի հատ էն կամեռաներն անջատեք․․․ 

Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   742 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ