...

Цвет Гранада

Цвет Гранада

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շատ ոգևորիչ գրառում էր կատարել. «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»: 

Բայց այստեղ մի ապշեցուցիչ պահ կա. Նիկոլ Փաշինյանը, նրա իշխանական քարոզիչները Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումը պայմանավորում էին 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով: 

Հիմա հարց է առաջանում. որ դուք անընդհատ շեփորահարում եք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, բա այդ նույն հռչակագրով էլ Ադրբեջանն էր ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ այդ հռչակագիրը հավասարապես վերաբերում էր և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Չնայած, դատելով այս իշխանությունների վարքագծից, մենակ մեզ էր վերաբերում:

Այդ դեպքում Գրանադայում դուք ի՞նչ եք ստացել: Ի՞նչ նոր բան: Նոր տարածքնե՞ր. չէ: Ոնց որ թե նոր տարածքներ դուք եք տալու: 

Եթե Ալմա-Աթան ձեզ համար հիմք էր Արցախը հանձնելու համար, ինչի՞ նույն հիմքով էլ Ադրբեջանից չեք պահանջել և պահանջում հարգել այդ հիմքերը: Դրա փոխարեն գնացել եք Գրանադա, որ ի՞նչ անեիք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ