...

Ձևը ասենք, մտցրեք էդ դաշտ

Ձևը ասենք, մտցրեք էդ դաշտ

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները չե՞ն հարցնելու, թե ինչու հանձնեց Արցախը, պատասխանել է. «Խնդրում եմ ինձ էդ դաշտ չմտցնել, ես ավագանու անդամ եմ, եթե տրանսպորտի մասին հարց կա, տվեք»։

«ՉԻ». Հա էլի, ի՞նչ եք կպել, մարդուն տհաճ հարցեր տալիս: Որտեղ՝ Երևանը, որտեղ՝ Արցախը: 

Դրա համար պետք է հարցերը ճիշտ ձևակերպել: Օրինակ՝ կարելի է հարցնել. արդյո՞ք տրանսպորտի աշխատանքը կարգավորվել է Պրահայում Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո:

Կամ. այսօր Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ կոմունիկացիաների զարգացման մասին: Ո՞վ է կարգավորելու այդ խաչմերուկը, որպեսզի տրանսպորտային խցանումներ չլինեն: 

Կամ էլ պետք է հարցնել. Արցախի հայաթափումը որքանո՞վ է ազդել Երևանում տրանսպորտային երթուղիների ծանրաբեռնվածության վրա: 

Ըհը, տեսա՞ք, կոնկրետ տրանսպորտի մասին ենք հարցնում: Մի քիչ հաշվի առեք աշխարհա-տրանսպորտային իրողությունները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   247 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ