Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
Աստղագուշակ
16.11.2019 / 22:00
Սատիրիկոն
16.11.2019 / 21:00
17.11.2019   09:30
1142

Դատավոր կին ունեցող իրավապաշտպանը ցանկալի է, որ զգույշ արտահայտվի «քեյսերի» մասին

ԼՂՀ նախկին ՄԻՊ թավշյա հեղափոխությունից հետո հանկարծահաս իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը վերլուծել է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար կալանավորված Նարեկ Մութաֆյանի և  Սարգիս Օհանջանյանի կարգավիճակն ու իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել. նրանք «այսօ՜ր չդարձան քաղբանտարկյալ, այլ երեկ՝ հենց փաստացի ազատությունից զրկվելու պահից»:  Ապաև, վկայակոչելով ԵԽԽՎ 1900 բանաձևով սահմանված`  քաղբանտարկյալ կոչվելու «հիմքերից» մի քանիսը` տվել է վերդիկտը. «Միով բանիվ, հարգելիներս, մենք վերջապես ունեցանք Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի «քաղբանտարկյալի» քեյս։ Սպասում եմ, թե երբ է Փաշինյանն այս քեյսը ներառելու իր հերթական «Նոր Հայաստանի 100 փաստերում»։

Պարոն Մելիքյանն ակնհայտ է, որ այնքան է կքած Քոչարյանին սատարելու նոր ձևեր ու գործողություններ մոգոնելու չարքաշ աշխատանքների տակ, որ մոռացել է թերթել իր «պաշտպանյալի», ինչպես նաև իր պաշտպանության կարիքը ապագայում ունեցող Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին հետապնդված, խոշտանգված ու դատապարտված  մի քանի տասնյակ քաղբանտարկյալների քեյսերը: Ասենք` Մուշեղ Սաղաթելյան, Վարդգես Գասպարի, թարմ օրինակներից` «տոնածառի» գործով դատապարտված Գևորգ Սաֆարյան և այլք: Ափսոս, եթե ծանոթացած լիներ այդ քեյսերին, ապա կիմանար, որ այդ իրավաքաղաքական ֆենոմենի սահմանման համար ՀՀ-ն  քաղաքական բանտարկյալի դասական օրինակներ է «մատակարարել» ԵԽԽՎ-ին` ստիպելով այդ կառույցին տասնյակ անգամներ անդրադառնալ ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիների խնդրին ու դիվանագիտական լեզվով շարադրված ամոթանքների շարան տեղալ: Չենք զարմանում, որ պարոն Մելիքյանը միայն երկու օր առաջ է հիշել, թե ինչ է կամ ով է քաղաբանտարկյալը, քանի որ մինչև հեղափոխությունը կաբինետային  չինովնիկի փափուկ կյանքով ապրող իրավաբանը հիշելու այլ` հաճելի ու անշառ թեմաներ ուներ: Դոցենտ Մելիքյանը, հիշեցնենք,  2007-2012 թվականներին, այսինքն` այն ընթացքում, երբ «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալներին դատող դատարանները աշխատում էին արտակարգ դատարանների ռեժիմով` կայացնելով իրավական անգրագիտության ու կանխակալության առումով ֆենոմենալ վճիռներ, որոնք հետո բողոքարկվում էին ՄԻԵԴ-ում, աշխատում էր ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական։ 2012 թվականին նա ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվեց ՀՀ արդարդատության նախարարի տեղակալ` ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի տեղապահներից էր: Այնուհետ մոտ երեք տարի` 2013-2016 թթ, Մելիքյանը եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր: 2016 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թ. սեպտեմբերի 26-ը ստանձնել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Ինչպես ասում են`խոսուն քեյս է, ավելացնելու ոչինչ չկա:  

Ի դեպ, Մելիքյանի կինը դատավոր է` Աննա Փիլոսյանը, որը Սերժ Սարգսյանի` 2015 թվականի մայիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, և նա շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Մի նկատառում. երբ Նիկոլ Փաշինյանն առանց անուններ տալու ժամանակ առաջ խոսեց «վնգստացող դատավորների»  խնդրի մասին, միով բանիվ նրա այդ որակումը տարածվեց նաև Մելիքյանի դատավոր կնոջ վրա: Եվ ուրեմն` հարց. եթե այսօր կամ վաղը ինչ-որ քաղակտիվիստներ մութն ընկնելուն պես մոտենան փողոցում քայլող տիկին Փիլոսյանին, միացնեն իրենց ձեռքի կամերաներն ու ուղիղ եթերում տիկնոջը կրնկակոխ հետապնդելու ընթացքում տան նույն հարցը, ինչը որ տալիս էին Մութաֆյանն ու Օհանջանյանը Աննա Դանիբեկյանին, ապաև այդ  արարքի համար պատասխանատվության կանչվեն, արդյո՞ք պարոն Մելիքյանը պատրաստ է նրանց քեյսերը ևս ներառել Մարդու իրավունքների միջազգային դասագրքերում ներառվելու արժանի քաղբանտարկյալների քեյսերի ցանկ: Քանի որ նման բան, բարեբախտաբար, տեղի չի ունեցել, ուրեմն պարոն Մելիքյանը, ցանկալի է, որ զգուշավորությամբ ու ճիշտ հասցեով գործածի քաղբանտարկյալ տերմինն ու ֆեյսբուքում զիլ ստատուսներ գրելու արանքում մեկ-մեկ էլ ժամանակ հատկացնի պաշտոնաթող պաշտոնյայի իր քեյսի ուսումնասիրությանը: Մեկ էլ տեսար` ինչ որ մեկի սանիկը դուրս եկավ:      



 Պիտակներ

         Ռուբեն Մելիքյան, Աննա Փիլոսյան

Գովազդ