...

Դիզելային վառելիքը թանկացել է

Դիզելային վառելիքը թանկացել է

2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.0 %, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.2 % գնաճ: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.2 %, կահույքի և կահավորանքի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, գրասենյակային պարագաների՝ 0.3 %, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 0.8 %, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 1.3 %, հագուստի՝ 1.5 % գնաճ: 

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:

Միաժամանակ, տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 0.8 %-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.6 %-ով, վառելանյութինը և քսայուղերինը՝ 0.3 %-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը՝ 0.1%-ով, իսկ գորգերի և հատակի ծածկերի, դեղագործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.2 % գնանկում և դիզելային վառելիքի 0.2 % գնաճ: 2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 10.2 % և 9.3%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.5% և 7.1%-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.4 % գնաճ, 2-ում՝ 0.2 % գնանկում, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1%-ով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ