Երկուշաբթի 16.12.2019 12:54

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
28.10.2019   15:45
762

Եթե ուղղորդված էր, ինչու չբացահայտվեց գոնե մեկ դրվագ

«Պե՞տք է, արդյոք, վերաբացել հոկտեմբերի 27-ի գործը»,- հարցնում է Ռուբեն Հակոբյանը և ինքն էլ պատասխանում. «Կարծում եմ` այո: Պետք է վերջապես ոմանց մեկընդմիշտ զրկել շահարկելու ազգային ողբերգությունը, գողանալ զոհվածների հարազատների զգացմունքները։ Համոզված եմ, որ եթե ժամանակին նախաքննությունը քաղաքական պատվեր չկատարեր և, քննությունը միայն մեկ ուղղությամբ տանելով, չփորձեր ամեն գնով ահաբեկչության պատվիրատու դարձներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա համակողմանի, առարկայական քննության դեպքում այսօր մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր: Եվ դավադիրների այն խումբը, ովքեր այսօր շահագրգռված են բոլորովին այլ նպատակներով վերաբացել գործը, հենց հիմնականում իրենք էին նախաքննությունն ուղղորդողները»:

«ՉԻ». Քոչարյանի աջակիցները կարծես քննություն հանձնեն ցինիկությունից, և միայն ամենաբարձր բալեր հավաքողներն են համալրում շարքերը: 2000 թվականի գարնանից նախաքննությունը եղել է Քոչարյանի տրամադրության տակ, կատարել նրա բոլոր հրահանգները, ինչու չբացահայտեցին հանցագործությունը: Եթե մինչ այդ նախաքննությունն ուղորդվել էր, ինչու Քոչարյանի բոլոր հրահանգները կատարող Աղվան Հովսեփյանը չբացահայտեց նման մի դրվագ: Ինչու քրեական գործեր չհարուցվեցին նախաքննության վրա ճնշումներ կատարողների մասով:

Հակոբյանն այնքան կուսակցություն է փոխել, որ մոռացել է, թե առաջին ուղղորդողն ով է եղել: Հանցագործությունից մի քանի օր անց հենց Քոչարյանն ուղղորդեց նախաքննությանը՝ համոզմունք հայտնելով, որ ահաբեկիչները միայն այդ հինգ հոգին են եղել և հանցագործությունը բացահայտելու համար մի ուչաստկովի է պետք:

Կասկածները, որ Քոչարյանը և Սարգսյանը կապ ունեն ահաբեկչության հետ, ինչպես հիմա է ընդունված ասել, ոռոգել են հենց վերոհիշյալ երկուսը՝ դատավարության ընթացքը ֆարսի վերածելով:

Քոչարյանի աջակիցը ճիշտ կանի նաև ուշադիր հետևի լրահոսին: Գործի վերաբացման թիվ մեկ պահանջատերն այսօր հենց զոհերի հարազատներն են:

Իսկ ընդհանրապես Հակոբյանը ճիշտ կանի շատ զգույշ պաշտպանի Քոչարյանին. իր հայտարարություններով նա կարող է ոչ միայն նրան վնասել, այլ նաև իր նախկին դաշնակցական ընկերներին:
 



 Պիտակներ

         Ռուբեն Հակոբյան, Հոկտեմբերի 27

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570