...

Գևորգ Պետրոսյանի շինիչ առաջարկը

Գևորգ Պետրոսյանի շինիչ առաջարկը

ԲՀԿ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյան, գիտես, ես երբեք անձնական հարցեր չեմ լուծել, քեզ երբևէ չեմ դիմել…

Սա իմ առաջին և, գուցե վերջին խնդրանք-առաջարկն է քեզ…

Եթե կատարես, ես քեզ իմ ելույթներում այլևս չեմ անդրադառնա…

Քարը փեշիցդ թափի, քո սովորության համաձայն՝ արագ կազմակերպի օրենսդրական փոփոխություն, նախարար նշանակվելու համար որոշ պայմաններ հանի և իմ կողքին պատկերված աղջկան (ում դու լավ ճանաչում ես, և ում ֆեյքերդ հանգիստ չեն տալիս) նշանակի Արտաքին գործերի նախարար…»:

«ՉԻ». Նշենք, որ Պետրոսյանի կողքին պատկերված աղջիկը Հունաստանում ապրող Աննա Աբրահամյանն է, որն իր հայտնի լայվերով վերլուծում է միջազգային իրադրությունը:

Վերլուծելը մեղմ է ասված, մի քանի րոպեում այնպիսի աշխատանք է անում, որ սովորաբար տարիներով չեն կարողանում անել աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնները: Օրինակ՝ այն, ինչ մեկ լայվի ընթացքում անում է Աննա Աբրահամյանը, Ստրատֆորը անում է մեկ տարվա ընթացքում:

Միևնույն է՝ բանը բանից անցել է: Հայկական դիվանագիտությունից այլևս ոչինչ կախված չէ: Աննան որքան էլ ջանա, չի կարող էլ ավելի վատթարացնել վիճակը:

Եթե Մակունցը կարող է դեսպան աշխատել աշխարհի թիվ մեկ երկրում, ապա Աբրահամյան Աննան էլ կարող է նրա շեֆը լինել: Եթե գժվել, ուրեմն՝ մինչև վերջ: Բացի դրանից, Աննան շատ բուռն խառնվածք ունի, ընդհանրապես խեղճ չի: Առաջին իսկ հանդիպումից հետո Լավրովին կտանեն հիվանդանոց, իսկ Ջեյհուն Բայրամովը կհրաժարվի այլևս հանդիպել ՀՀ արտգործնախարարին, և մեր երկիրը վերականգնվելու ժամանակ կունենա:

Միակ բացասական հետևանքը կլինի այն, որ որոշ ժամանակով կկորցնենք Գևորգ Պետրոսյանի նման ընդդիմադիրին: Կրկեսի մյուս ծաղրածուները ստիպված կլինեն նաև նրա փոխարեն աշխատել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ