...

Գործակալ 00

Գործակալ 00

- Բարև Նիկի:

- Բարև Աննա, մենակ արագ ասա, գլուխս խառնա, լուրջ գործերով եմ զբաղված:

- Ինչ ա՞ եղել, հո լուրջ բան չկա: Արցախի հարցովա՞, թե՞ տնտեսական հեղափոխության. գուցե ՍԴ ճգնաժամն ես հանգուցալուծում:

- Չէ հա, թողում են, որ հերթը դրանց հասնի: Ասել էի, մի հատ լավ երգ գրեք, որ ստվերի Ջինգլ բենսին, բայց ինչ բերում են, խոտանա: Ստիպված ես եմ նստել գրում:

- Լավ էլի, դու էլ ամիսը մեկ փոխում ես նախասիրություններդ: Անցյալ ամիս ուզում էիր պոետ դառնալ, հիմա էլ կոմպոզիտո՞ր:

- Ծիծաղի, ծիծաղի, կգրեմ՝ կտենաս ինչ գլուխգործոց է: Հեփի բրդեյը դառնալու ա հուշ: Լավ, արագ ասա ինչի՞ ես զանգել:

- Բակում բերել խոզի բուդ են վաճառում, կիլոն 3000 դրամ, ի՞նչ ես ասում, չվերցնե՞մ:

- Համ ասում ես խոզի բուդ մի առեք, համ ուզո՞ւմ ես գնել: Բա որ հյուրերը գան տեսնեն, ֆոտոներ հրապարակեն, ինչ ենք անելու: Գլխիս սարքելու համար մեկ եք: Էս էն պահերից ա, որ ուզում եմ պատուհանը բացել ու...

- Լավ, լավ: Մոռացե՞լ ես, որ տները փոխել ենք: Մինչև հասնեն սեղանին, հարյուր տեղ պտի ստուգվեն, կհասցնենք բուդը տեղափոխել Ռիտայի էն մեծ պահածոների սառնարանը:

- Սպասի, մի հատ զանգեմ Իջևանի քաղաքապետին, տենամ իրանց մոտ ինչ գին ա: Տնաշենին քաղաքապետ եմ դարձրել, գոնե մի հատ բուդ ուղարկի: Ճիշտ են ասում, որ իմ հացի մեջ աղ չկա:

- Դե արագացրու, արդեն բոլոր լավ կտորները Արարատ Միրզոյանի Գոհարը վերցրեց, ստիպված չլինենք ամեն օր իրանց տուն գնանք խորովածի սիրո բույրը առնելու: Հա, լավաշը չմոռանա՛ս:

«Չորրորդ իշխանություն», 13, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   18965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ