Հանցագործությունների շղթա, որ անպայման պետք է բացահայտվի - 9 Հոկտեմբերի 2019 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 08:51

Սատիրիկոն
19.01.2020 / 21:00
Քաղաքական
19.01.2020 / 20:00
Տնտեսական
19.01.2020 / 14:00
Քաղաքական
19.01.2020 / 13:00
Լուր-մեկնաբանություն
19.01.2020 / 12:30
09.10.2019   09:00
1029

Հանցագործությունների շղթա, որ անպայման պետք է բացահայտվի


Մարտի 1-ի դատավարությունը վրեժխնդրություն չէ Քոչարյանի հանդեպ, որքան էլ որոշ շահագրգիռ անձինք փորձեն դա այդպես ներկայացնել: Դա հատուկ մեսիջ է ապագա բոլոր իշխանություններին, որ չի կարելի գնդակահարել ժողովրդի միասնական կամքը: Որ ուշ, թե շուտ  գալու է հատուցման պահը: Այս դատավարությունով նաև հստակ ֆիքսվում է, որ հայաստանցիների կյանքն անձեռնմխելի է: Նույն կերպ պետությունը պետք է շարժվի սեփականության իրավունքի անձեռնմխելիության ամրագրման մասով: Հյուսիսային պողոտայի բնակիչների իրավունքների վերականգնմամբ և արժանապատիվ փոխհատուցումով պետք է ամրագրվի, որ հանրային շահը հասարակության ամբողջական շահն է և ոչ թե օրվա իշխանության կամայականությունն ու հարստանալու անհագուրդ ձգտումը:

Ռոբերտ Քոչարյանը գնաց Մարտի 1-ին արյուն թափելու ճանապարհով նաև այն պատճառով, որովհետև մինչ այդ կատարել էր բազում հանցագործություններ և անհանգիստ էր դրանք պարտակելու հեռանկարի մասով: Դրանցից ամենամասշտաբայիններից մեկը Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկումն էր: Այդ հանցագործությանը մասնակից են դարձվել հարյուրավոր մարդիկ, Քոչարյանի բարձր հովանու ներքո: Նախագահի աշխատակազմից մինչև դատավորներ, ճարտարապետներից մինչև հարկադիր կատարողներ, ԾԻԳ-երի աշխատողներից մինչև օլիգարխներ, նոտարներից մինչև անշարժ գույքի գնահատողներ: 

Սա մեծ շղթա է՝ դրանում ներգրավված բազում մարդկանցով, շահերի որոշ հատվածի արդեն ժամկետանց լինելով: Եվ հենց այստեղ է, որ նախաքննության համար բացվում են մեծ հեռանկարներ: Նախաքննության համար գործելու նաև մեծ դաշտ պետք է ապահովի օրենսդրական համապատասխան բազայի ներդրումը՝ ապօրինի հարստացումից մինչև առանց դատավճռի գույքը բռնագանձելը: Այս գործիքակազմը կբացի մինչ այժմ շատ փակ բերաններ: Բացի դրանից, այդ գործարքներին նրա իրականացման ճանապարհին մասնակից են դարձել բազմաթիվ կատարողներ, որոնք հետագայում ինչ-ինչ պատճառներով «քցվել» են իշխանության կողմից:  Բայց Քոչարյանի և Սարգսյանի իշխանության տարիներին նրանք չէին կարող հանրայնացնել իրենց «տխուր» պատմությունները: Չէին կարող պատմել բոլոր այն մեխանիզմների մասին, որոնց միջոցով մարդիկ ունեզրկվեցին:

Չպետք է մոռանալ նաև, որ Հյուսիսային պողոտայի շինարարության միջոցով լվացվել են հարյուրավոր միլիոն դոլարներ, և դա արդեն միջազգային մասշտաբի հանցագործություն է: Արդյունքում կարող է պարզվել, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համագործակցել է միջազգային տարբեր հանցավոր խմբավորումների հետ:

Կծիկի քանդման դեպքում ականատեսը կդառնանք մի տեսարանի, երբ պետությունը մի ժամանակահատվածում դադարել է իր պարտականությունները կատարելուց և վերածվել է մի մեծ ռեյդերային կազմակերպության: Մինչ այժմ հայտնի «սև ռիելթորների» մասին բոլոր ահասարսուռ պատմությունները Քոչարյանի կողմից կազմակերպված այդ օպերացիայի ֆոնին կխամրեն:

Արիս Վաղարշակյան



 Պիտակներ

         Արիս Վաղարշակյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6000




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5453