Հարությունյանի հաղթանակը ոչինչ չի փոխի - 14 Հոկտեմբերի 2019 - 4rd.am
Աստղագուշակ
18.01.2020 / 22:00
Երազահան
18.01.2020 / 21:00
4rd.am на русском
18.01.2020 / 20:30
Քաղաքական
18.01.2020 / 20:00
Տնտեսական
18.01.2020 / 19:00
Տնտեսական
18.01.2020 / 17:30
14.10.2019   21:00
1090

Հարությունյանի հաղթանակը ոչինչ չի փոխի


Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել է 5 ամիս ժամանակ: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցի ընտրություններին: Այդ ընտրություններն, ըստ էության, արտահերթ են, քանի որ հետևանք են անցյալ տարի Ստեփանակերտում սկիզբ առած հանրահավաքների և դրանց արդյունքում ձեռք բերված կոմպրոմիսի:

Հայաստանում հեղափոխությունից հետո Արցախում նույնպես սկսվեց հանրահավաքային ալիք, որը նպատակ ուներ իշխանությունից զրկել Հայաստանի նախկին ռեժիմի դուստր ձեռնարկությունը հանդիսացող Արցախի ղեկավարությանը: Այն բավական մասշտաբային էր և Հայաստանի իշխանության փոքր ինչ աջակցության դեպքում կունենար տրամաբանական ավարտ: Բայց Հայաստանի իշխանությունները գործեցին շատ զգույշ և վախվորած, ու արդյունքում Արցախի ղեկավարությունը պահպանեց դիրքերը: Բակո Սահակյանի թիմը պահպանեց դիրքերը և ըստ էության վերածվեց հակահեղափոխության գլխավոր օջախի:

Գործող իշխանության դեմ կազմակերպված բոլոր հավաքները և հանդիպումները տեղի են ունենում Արցախի հողում՝ այնտեղ գործող իշխանության բարձր հովանու ներքո: Մի խոսքով, ցանկացած հակահեղափոխական Արցախում իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում: Պատահական չէ, որ հենց այնտեղ են կայանում նաև ռուս էմիսարների հանդիպումները բոլոր նրանց հետ, ովքեր երազում են Հայաստանի գործող իշխանությունների տապալումը:

Հակահեղափոխության գործին բացահայտ սատարումը էլ ավելի է նվազեցրել Արցախի ղեկավարության վերարտադրման հնարավորությունները: Դա ակնհայտ դարձավ նաև օգոստոսին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:  Այդ ամենը արցախյան ղեկավարության մոտ առաջացրել է պլան Բ-ի տարբերակ: Իսկ պլան Բ-ն հետևյալն է: Իրենց շարքերից առաձնացնել մեկին, որն, իբր, նույնպես տենչում է ժողովրդավարական բարեփոխումներ Արցախի համար և հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի մեծ աջակիցը Արցախում: Խոսքը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մասին է: Մարդ, որը Արցախի ամենահարուստ օլիգարխներից է, ինչը նրան հնարավորություն է տվել վարչական միջոցներով կազմավորել ամենամեծ կուսակցությունը: Արայիկ Հարությունյանը արտաքուստ պաշտպանում է Փաշինյանին, նրա բարեփոխումները, սակայն շատ ամուր թելերով է կապված Հայաստանի նախկին ռեժիմի և Արցախի գործող իշխանությունների հետ: Նրա ահռելի հարստությունը ձևավորվել է նրանց իշխանության տարիներին և վերջիններս Հարությունյանի վրա ազդելու 400 ազնիվ միջոց ունեն:

Հարությունյանի հաղթանակը նախագահական ընտրություններում կլինի Հայաստանի իշխանությունների հաղթանակի իմիտացիա: Այն ոչ մի կերպ հնարավոր չի լինի ներկայացնել իբրև Արցախի ժողովրդավարացում և նախկին իշխանությունների դիրքերի թուլացում: Անցյալ տարի Արցախում իշխանություններին փոխելու Հայաստանի իշխանությունների անվճռականությունը շատ տհաճություններ պատճառեց և դեռ կպատճառի: Նույն գետը մի փոքր ուրիշ հատվածում մտնելը պարզապես աննպատակահարմար է:

Արիս Վաղարշակյան 



 Պիտակներ

         Արայիկ Հարությունյան, Արիս Վաղարշակյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5891




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5348