...

Հերթը հասավ Նարեկ Մալյանին

Հերթը հասավ Նարեկ Մալյանին

«ՎԵՏՕ» շարժման անդամ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենց նոր ինձ զանգահարեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ տրանսվեստիտ մարմնավաճառների ու գեյերի պաշտպանությամբ զբաղվող «Փինկ» հասարակական կազմակերպությունը դիմել է ոստիկանություն` պահանջելով ինձ պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ ես իմ ֆբ էջի միջոցով տեղեկացրել եմ հանրությանը, որ Կուբայից Հայաստան ժամանած 16 հատ տրանսվեստիտ մարմնավաճառներից 14 հատը ՁԻԱՎ վարակակիրներ են:

Պահանջում են ինձ բանտարկել այն բանի համար, որ այդ տեղեկատվությունը ես հրապարակել եմ առանց տրանսվեստիտ մարմնավաճառների թույլտվության:

Այսինքն, որ տրանսվեստիտները ՍՊԻԴ են, դա չի վիճարկվում: Վիճարկվում է թե ինչու եմ ես դա հրապարակել»:

«ՉԻ». Նարեկ Մալյանի համար հատուկ քոչարյանական ժամանակաշրջանի մի հատ անեկդոտ ենք հիշեցնում. մեկը կառավարական շենքի դեմը կանգնում, հայտարարում է. «Այս կառավարության կեսը կաշառակեր է»: Դրան բռնում են, ասում են, որ հերքես՝ բաց կթողնենք: Սա էլ ասում է. «Հարց չկա: Այս կառավարության կեսը կաշառակեր չի»:

Այնպես որ, Նարեկ Մալյանը կարող է հերքել իր գրածը: Պիտի ասի, որ Կուբայից եկած այդ 14 տրանսվեստիտ մարմնավաճառներից 2-ը ՁԻԱՎ վարակակիրներ չեն: Ու էլ բան չեն կարող ասել: 

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե ինչու է հրապարակել տրանսվեստիտների ժամանումը Հայաստան, այստեղ, որքան հասկացանք, Նարեկ Մալյանը ոչ մի անուն չի նշել, հետևաբար, նախ Կուբայից ժամանած այդ 14 հոգին պետք է ապացուցեն, որ Նարեկ Մալյանը հենց իրենց է նկատի ունեցել, հետո էլ պիտի ապացուցեն, որ տրանսվեստիտ են, համապատասխան տեղեկանք ներկայացնեն, տեսանյութ, բան-ման, նոր դրանից հետո տեսնենք ինչ ենք անում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ