...

Հիշեցնելու ժամն է եկել

Հիշեցնելու ժամն է եկել

Վաստակավոր արտիստ, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը Բագրատ սրբազանի գլխավորած երթի մասնակիցներին ողջունելով, ասել է. «Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր 2018 թվականին Ալեն Սիմոնյանն իր հպարտությունը հայտնում, թե ինչպես է եկեղեցին միացել իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցուն, որը միացել է շարժմանը»:

«ՉԻ». Է՜, էնքան բան կա հիշեցնելու: Մանավանդ Ալեն Սիմոնյանի դեպքում: 

Օրինակ՝ լավ ենք հիշում, որ 2016-2017 թվականներին ձեռքը խփում էր սեղանին, հայտարարում, թե բա մոռացեք փոխզիջումը, էդ բառն ընդհանրապես չպիտի արծարծվի: Ի՜նչ փոխզիջում, ի՜նչ բան, անցել է դրա դարը, սաղ պրծած է: 

Հիշում ենք, մեկը Պետրոս Ղազարյանի մոտ էր ասել, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: Մնացածները փողոցում, ճեպազրույցներում: Ու սա դեռ մի դրվագով ենք հիշեցնում: Բայց առանց մեզ էլ, հիշեցնողները դեռ նոր պիտի այլ բաներ էլ հանեն արխիվներից, դեմը դնեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ