...

Հոկտեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 9-15-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 9-11-ին հնարավոր է խնդիրներ առաջանան աշխատավայրում, կամ էլ առողջական խնդիրներ ունենաք: Ստիպված եք լինելու հոգ տանել ուրիշների մասին: 

12-15-ին՝ գործնական մեծ ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 9-11-ին հարաբերություններում կարող են խնդիրներ առաջանալ, կաշկանդված կլինեք, հեռանկարների բացակայություն: Նորություններ ռոմանտիկ հարաբերություններում: 

12-15-ին ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված ակտիվ համագործակցությունը լավ հեռանկարներ կբացի գործերում և շահավետ, պրակտիկ արդյունքներ կտա: Առաջարկներ կստանաք:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 9-11-ին կարող են խնդիրներ առաջանալ ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան հոգսերը կարող են խանգարել անձնական ծրագրերին կամ կարևոր գործերին: 

12-15-ին ճշգրիտ, կազմակերպված աշխատանքը լավ, պրակտիկ արդյունքներ կտա: Առաջխաղացում մասնագիտական գործերում, շահեկան աշխատանք կգտնեք: Ղեկավարությունից աջակցություն կստանաք:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 9-11-ին՝ խնդիրներ արտերկրի հետ կապված հանդիպումների ժամանակ ու գործերում, ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն: 

12-15-ին՝ օգտակար ակտիվություն, կոնկրետ քայլեր՝ ուղղված սեփական հնարավորությունների ընդլայնմանը: Սիրելիների հետ հարաբերությունների ամրապնդում, համատեղ ուղևորություններ կամ մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից:

Առյուծ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 9-11-ին՝ դժվարություններ ֆինանսական գործերում, բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Գումարը խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

12-15-ին ինտուիցիան բարդ իրավիճակներում և ընտրության պահերին կօգնի ճիշտ, կոնկրետ գործողություններ մշակել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանիքի գործերին, տանը կամ հարազատների հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Աշխատանք կամ գործողություններ՝ ի բարօրություն ընտանիքի, բյուջեի բարելավում:

Կույս

Պրակտիկ կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 9-11-ին՝ խնդիրներ ու հիասթափություն հասարակական, ռոմանտիկ գործերում, ուրիշների զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս, հարաբերություններում ջերմության պակաս:

12-15-ին՝ հուսալի ու շահավետ կապերի, գործընկերների փնտրտուք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում: Կարևոր հանդիպումներ ու բանակցություններ աշխատավայրում: Համագործակցության գործերով կարճատև ուղևորություններ, կամ խնդիրներ հարազատների հետ:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ունակությունները դրսևորելիս: 9-11-ին՝ խնդիրներ ու սառնություն հարաբերություններում, առողջության թուլացում: Բարձր հուզականություն: Ստիպված եք լինելու հոգ տանել ուրիշների մասին: 

12-15-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Ծանր աշխատանքից գումար կստանաք: Բիզնեսում մեծ նախաձեռնողականությունը, գործերում կարգապահությունն ու ճշգրտությունը շահույթ կբերեն:

Կարիճ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 9-11-ին՝ խնդիրներ ընկերների, կոլեկտիվների հետ հարաբերություններում: Գործողություններում ազատության բացակայություն: Պայմաններից կախվածություն:

12-15-ին էներգիայի, անձնական ակտիվության աճը կոնկրետ արդյունքներ կտա, կօգնի ամրապնդել հեղինակությունը: Կարևոր անձանց աջակցությամբ ծրագրերն իրագործելու հնարավորություն կունենաք: Սիրելիների վրա կարող եք լավ տպավորություն թողնել: Մասնակցություն կարևոր միջոցառումների:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 9-11-ին խնդիրներ կարող են առաջանալ ղեկավարության հետ հարաբերություններում: Տնային հոգսերը կարող են խանգարել սեփական գործերին, աշխատանքին: Սառնություն հարաբերություններում:

12-15-ին գաղտնի գործելու կամ էլ էներգիան զուր չծախսելու ցանկություն կամ անհրաժեշտություն կառաջանա: Աշխատունակությունը կախված կլինի ընտանեկան վիճակից: Հնարավոր է տան վերանորոգման նախապատրաստական աշխատանքի անհրաժեշտություն առաջանա, կամ էլ տանը անհետաձգելի գործեր կառաջանան: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների, մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու շրջան է: 9-11-ին դժվարություններ կառաջանան հանդիպումների կամ ուղևորությունների ժամանակ: 

12-15-ին՝ ակտիվ գործողություններ կամ աշխատանք ապագայի համար: Անհրաժեշտ կապերի ամրապնդում, հնարավոր է՝ հարազատների շրջանում, տեղեկատվության փնտրտուք ու կարճատև ուղևորություններ: Պրակտիկ արդյունքների հասնելուն կօգնի ընկերների կամ կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ ընդլայնել դրանք: 9-11-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: Խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

12-15-ին մեծ ամբիցիաների և մասնագիտական փառասիրության շնորհիվ նյութական վիճակի բարելավում է սպասվում, նաև շահավետ առաջարկներ կստանաք: Հաջող գնումներ անելու և միաժամանակ խնայելու հնարավորություն կունենաք: Գործնական ու նախաձեռնող լինելն արդյունքներ կտա բիզնեսում:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 9-11-ը անհաջող օրեր են գործնական հարաբերություններ հաստատելու համար: Միայնության շրջան է: Հարաբերություններում սառնություն ու լարվածություն կնկատվի: Ապրումակցման բացակայություն:

12-15-ին սեփական գործողությունները ճիշտ ու գրագետ կազմակերպելու, ձեզ համար նոր հեռանկարներ ապահովելու հնարավորություն կունենաք, այդ թվում՝ հասարակական գործերում ու քաղաքականության մեջ: Գաղափարների իրագործում: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն ազդեցիկ անձանցից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1800 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ