...

Ինչպես Քոչարյանից օգուտ ստանալ

Ինչպես Քոչարյանից օգուտ ստանալ

Այս օրերին Արցախին և բանակին օգնելու նպատակով հայության շրջանում դրամական հանգանակություն է կատարվում, ինչի համար հատուկ հաշվեհամար է բացվել: Գործարար Խաչատուր Սուքիասյանն, օրինակ, հայտարարեց, որ այդ նպատակով 100 մլն դրամ է հատկացնում:

Բայց համացանցում ակտիվորեն քննարկվում է այն թեման, որ մինչև հիմա ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ նրանց հետ փոխկապակցված օլիգարխները, մեծահարուստ ազգականները, զավակով, բաջանաղով ու փեսայով, դեռ մի դրամ օգնություն չեն արել:

Օրինակ, եթե Ռ. Քոչարյանը թեկուզ մի տարի զերծ մնա սաֆարիներից, սկուտեր քշելուց, գոնե երկու գրպանային լրատվամիջոց կերակրելուց, ապա խնայված փողերով առնվազն մի երկու հատ «Իգլա» հակաօդային համալիր կարելի է ձեռք բերել՝ իր հրթիռներով, բանով: Դե, իսկ եթե նրա ընտանիքին պատկանող բազմաթիվ, մոտ 40 հատ անշարժ գույքից գոնե մեկը վաճառի, կարելի է մտածել մի հատ քիփիլիկ տանկի մասին: 

Բայց առայժմ մեզ հայտնի չէ, թե Քոչարյանն ինչով է օգնել այս պատերազմին: Առավել ևս տեղեկություններ չունենք, թե նրա զավակներից որ մեկն է վազելով Արցախ մեկնել՝ պատերազմին մասնակցելու: 

Սակայն վհատվելու կարիք չկա. մենք մի ձև գիտենք, թե ինչպես Քոչարյանին օգտագործելով՝ կարելի է փող բերել բանակի համար: Պետք է տեղեկատվական արտահոսք կազմակերպել, որ այս պատերազմը կարող է վնաս հասցնել Քոչարյանի ընտանիքի բիզնեսին, դա էլ կազդի Քոչարյանի առողջության վրա, այսինքն՝ նա կարող է տուժել: Ու էս տեղեկությունը մի հնարով գցել Տաշիրի Սամոյի ականջը: Դե, եթե ինքը հանկարծ իմանա, որ այս պատերազմում նաև Քոչարյանը կարող է տուժել, հաստատ մի երկու միլիարդ դրամ կփոխանցի մեր բանակի կարիքներին: Մենակ թե իր «հերոսը» չտուժի: Ասեք, որ լավ գաղափար է:

Իմիջիայլոց, այսօր պետք է կայանար մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը, բայց այն հետաձգվել է: Քոչարյանն էլ մեկնում է Արցախ: Ախպոր պես, ավելի լավ է, դու գնա Սևանա լճում սկուտեր քշի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1235 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ