Իսկ բարոյական մարդիկ ե՞ն ստորագրողները - 9 Հոկտեմբերի 2019 - 4rd.am
Երկուշաբթի 20.01.2020 08:50

Սատիրիկոն
19.01.2020 / 21:00
Քաղաքական
19.01.2020 / 20:00
Տնտեսական
19.01.2020 / 14:00
Քաղաքական
19.01.2020 / 13:00
Լուր-մեկնաբանություն
19.01.2020 / 12:30
09.10.2019   09:30
1688

Իսկ բարոյական մարդիկ ե՞ն ստորագրողները


Օրերս մի խումբ անձինք հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով մարտի 1-ի դատավարությանը, այն որակել էին հետապնդում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է, որ նրան ազատ արձակելը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա և այլն: 

Մեզ այնուամենայնիվ հետաքրքրում է. ո՞վքեր են ստորագրողները, որքանո՞վ նրանց կարելի է համարել մտավորական կամ արժանապատիվ քաղաքացիներ, արդյո՞ք կյանքում նրանք եղել են սկզբունքային, հետևողական՝ իրենց հայացքներում, գաղափարներում, բարոյական հատկանիշներով օժտվա՞ծ են, թե՞ ոչ և վերջապես՝ ի՞նչ ընդհանրություն ունեն:

Բոլորին չենք նշի, այնտեղ կան մեզ անհայտ անձինք, չենք անդրադառնա նաև մարզիկներին, Քոչարյանի խնամիներին: 

Սկսենք Դավիթ Շահնազարյանից. Վերջինս տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ լինի, հրաժարական տա, ժամանակին հայտարարել է, որ Քոչարյանը հանցագործ է, մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի ոճրագործ, ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի Քոչարյանին դատեն Հաագայի դատարանում: Այսինքն, սկզբունքայնությունը զրո է:

Զորի Բալայան. Երբեք չի թաքցրել իր ատելությունը ղարաբաղյան շարժման, «Ղարաբաղ» կոմիտեի, Անկախության գործընթացի նկատմամբ: Ունի ընդգծված ռուսամոլություն, Արցախի հարցի լուծումը կապում է բացառապես Ռուսաստանի հետ, միշտ աջակցել է Ռոբերտ Քոչարյանի բոլոր ապօրինություններին, երբևիցե չի դատապարտել հալածանքները ընդդիմության նկատմամբ: 

Ժաննա Գալստյան, Արցախի Հերոս, ԱՀ ԱԺ պատգամավոր. Որ ասում են, ղարաբաղցի-հայաստանցի արհեստական անջրպետ, հակասություններ, այդ ամենի առաջամարտիկներից է Ժաննա Գալստյանը. բացահայտ քամահրանք և ատելություն ունի հայաստանցիների նկատմամբ, բոլորս էլ տեսանք, թե ինչպես Արցախի խորհրդարանի պատգամավոր, բնիկ ոչ արցախցի Հայկ Խանումյանին անվանեց «գյալմա», որը ադրբեջաներենից նշանակում է եկվոր: 20 տարի երբևիցե Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին ծպտուն անգամ չի հանել:

Վիտալի Բալասանյան. Որպես զինվորական, հարց չկա, ունի մեծ ավանդ արցախյան ազատամարտում, որպես քաղաքական գործիչ, պարզապես աղետ է: Այստեղ սկզբունքայնության լուրջ խնդիր ունի. բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, քաղաքական գործչին անհարիր որակումներով հայհոյում Հայաստանի իշխանություններին, փոխարենը պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունները չմիջամտեն Արցախի ներքին գործերին:

Ալվարդ Բարխուդարյան, լրագրող. 2000-ականներին խիստ քննադատում էր Ռ. Քոչարյանի գործունեությունը, տալիս էր նույն որակումները, ինչ՝ Դավիթ Շահնազարյանը: Նույն սկզբունքայնությունն է:

Անուշավան Դանիելյան, ԼՂՀ նախկին վարչապետ. Այս անձնավորության անցյալը մշուշով է պատված. առ այսօր հայտնի չէ, թե ինչ արժանիքների համար նշանակվեց ԼՂՀ վարչապետ: Գիտենք, որ վարչապետ նշանակվելուց հետո ավելի շատ ոչ թե երկիր ղեկավարելով էր զբաղված, այլ՝ Սամվել Բաբայանին դեմ խարդավանքներ հյուսելով: Նրա պաշտոնավարման ժամանակահատվածում տեղի ունեցավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, նրա անունը հոլովվում է այդ գործի նախաքննությունում. Նաիրի Հունանյանը ոճրագործության նախապատրաստական փուլի մի մասը անցկացրել է Ղրիմում, որտեղ այդ ժամանակ բնակվում և գործունեություն էր իրականացնում Անուշավան Դանիելյանը: 

Ռազմիկ Դավոյան, Ալվարդ Պետրոսյան, Աղվան Վարդանյան, Մերուժան Տեր-Գուլանյան. Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրպանային մտավորականության ամենավառ ներկայացուցիչները, քծնանքի, շողոքորթության, հարմարվողականության այն մթնոլորտը, որը ձևավորվել էր 2000-ականներին, հենց գրպանային մտավորականության շնորհիվ էր: Երբեք այս մարդկանցից դուք չեք լսել ու չեք լսի մեր հասարակությանը հուզող հարցերի շուրջ որևէ արժանահիշատակ միտք, քանի որ գրպանային մտավորականության առաքելությունը վճարողին սպասարկելն է, ոչ թե՝ հանրությանը: 

Գառնիկ Իսագուլյան. «Շպիոն Օնիկի» անեկդոտը հիշում եք. իսկը Գառնիկ Իսագուլյանի մասին է: Դավիթ Շահնազարյանին հարցրեք, Իսագուլյանի մասին ժամերով կպատմի՝ ինչ անցյալ ունի, ով ա եղել, ումն ա  եղել: 

Ռուբեն Հակոբյան. Անկեղծ ասած, արդեն հաշիվը կորցրել ենք, թե այս մարդը քաղաքական քանի ճամբար է փոխել, այնպիսի տպավորություն էր, որ նրան որպես «ժուչոկ» խցկում են այս կամ այն կուսակցության շարքերը. երևի լավ է աշխատել, եթե Սերժ Սարգսյանը նրան հյուպատոսի կարգավիճակով Սանկտ-Պետերբուրգ էր ուղարկել:

Արամ Հարությունյան. Մարդ-կուսակցություն, որի կենսագրության ամենավառ էջը կին ծեծելն է: 

Դավիթ Հարությունյան. ՀՀ արդարադատության նախկին նախարար, քոչարյանական վարչախմբի ռեպրեսիվ մեքենայի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը: Իր գործունեության ընթացքում դատական համակարգը ամբողջությամբ քայքայվեց՝ դառնալով գործադիր իշխանության, Ռոբերտ Քոչարյանի գործիքը, որի միջոցով էլ հարյուրավոր քաղբանտարկյալներ ունենք, բազմաթիվ ապօրինություններ, որոնց արձագանքները դեռ շատ երկար ենք լսելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Հյուսիսային պողոտայից մարդկանց վտարելու գործընթացի հեղինակներից և կատարողներից է:

Խոսրով Հարությունյան. Հայաստանի պատմության մեջ ամենահաջող վարչապետը. կես տարի էլ շարունակվեր, Արցախը կորցնելու էինք: Այսքանը:

Ռոբերտ Մելքոնյան. Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք ընդդիմության դեմ ամենօրյա հալածանքներում իրենց դաժանությամբ աչքի են ընկել նաև ոստիկանության բազմաթիվ պաշտոնյաներ, ծառայողներ: Սակայն նրանց շարքում առանձնանում են երկուսը. Հովհաննես Թամամյանը և Ռոբերտ Մելքոնյանը: Կարող էր մոտենալ որևէ ցուցարարի ու առանց մի խոսք ասելու հարվածել, հայհոյանքների մասին չենք խոսում: Նույնիսկ շները այսպես հավատարիմ չեն լինում մարդուն, ինչպես Ռ. Մելքոնյանը՝ Քոչարյանին: 

Կոնստանտին Տեր-Նակալյան, BlogNews կայքի գլխավոր խմբագիր. Ընդամենը մի բան ասենք ու սահմանափակվենք. բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ դեմ է Հայաստանի անկախությանը և ցանկանում է, որ ԽՍՀՄ-ը վերականգնվի:

Այսքանը. իսկ բոլոր այս մարդկանց միավորողը մեկն է. անձնական ատելությունը իշխանությունների նկատմամբ, որը չունի գաղափարական և բարոյական որևէ հենք:  



 Պիտակներ

         Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Հարությունյան, Գառնիկ Իսագուլյան, Վիտալի Բալասանյան, Դավիթ Շահնազարյան




Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6000




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5453