...

Իսկ միգուցե նաև օգնեք հանքից տուժած երեխաներին

Իսկ միգուցե նաև օգնեք հանքից տուժած երեխաներին

Երեկվանից մամուլը հեղեղված է Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ ավտովթարի մասին հրապարակումներով: Քննությունը ցույց կտա՝ գործ ունենք իրավապահների կողմից հովանավորչության, թե զրպարտության հետ: Բայց արդեն հայտնվել են մարդիկ, որ փորձում են այս թեմայի վրա ինքնապիառվել:

Լրատվականներից մեկի տնօրեն Եղիսաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Սանասարյանի ամբողջ պատմության մեջ ինձ մի հարց է հուզում` երեխայի վիճակը: Թող իրավապահները պարզեն՝ ով է մեղավոր, ով` ոչ, բայց երեխան հիմա ունի խնդիր և, որքան հասկանում եմ, գումարի բացակայության պատճառով չեն կարողանում երեխային լիարժեք բուժել:

Ամուսինս և ես պատրաստակամ ենք ամբողջությամբ հոգալ երեխայի բուժման ծախսերը: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր կարող են կապ հաստատել այդ ընտանիքի հետ, խնդրում եմ գրել ինձ, քանի որ ինքս կոնտակտներ գտնել չկարողացա»:

«ՉԻ». Առանձնապես ուշադրություն չէինք դարձնի տիկնոջ պիառվելու ցանկության վրա, եթե չլիներ տիկին Պետրոսյանի ամուսնու ով լինելու հանգամանքը: Եվ այսպես՝ գրառման հեղինակը Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Վահե Հակոբյանի կինն է:

Այն, որ տիկինը չի փորձում առանց աղմուկի օգնել երեխային, դա թերևս միայն նրա բարոյականության խնդիրն է: Սակայն պակաս կարևոր չէ հասկանալ, թե ինչու նա մինչև հիմա չի օգնում ամուսնու ղեկավարած հանքի պատճառով տուժած բազմաթիվ երեխաների: Չէ՞ որ այդ տարածաշրջանում հիվանդությունները տոկոսային առումով անհամեմատ շատ են, քան Հայաստանի մյուս տարածաշրջաններում: Իսկ եթե օգնել է, ապա անաղմուկ, ինչը չի անում Սանասարյանի հետ կապված դեպքում: Ամեն դեպքում, քաղաքական դիվիդենտներ շահելը միգուցե շատ վատ բան չէ, բայց ոչ փորձանքների դեպքում: Դրանցից ապահովագրված չէ ոչ ոք: Հատկապես թանկարժեք մոտոցիկլետների սիրահարները:

Հ.Գ. Լրատվականի ղեկավարին կոնտակտ գտնելու համար ստատուս գրել պետք չէ, զանգահարում էիք նյութը հրապարակած Անալիտիկ կայք և ձեզ սիրով կտրամադրեին տվյալները:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5249 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ