Կարեն Սարուխանյան. Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու բազմաթիվ մտքեր եղել են - 31 Դեկտեմբերի 2019 - 4rd.am
Քաղաքական
17.01.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 19:00
Լուր-մեկնաբանություն
17.01.2020 / 18:00
Լուրեր
17.01.2020 / 17:10
31.12.2019   20:00
448

Կարեն Սարուխանյան. Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու բազմաթիվ մտքեր եղել են


Դեկտեմբերի 6-ին լրացավ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի գործունեության մեկ տարին: Ի՞նչ օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի ազգընտիրները մեկ տարվա ընթացքում, որակական ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել խորհրդարանում, արդյո՞ք պատգամավորների թվի ավելացումը բարձրացրել է խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը:

«Քասթինգի արդյունքները» խորագրի ներքո առանց խմբագրման ներկայացնում ենք ԱԺ պատգամավորների տեսակետները:

Իմքայլ-ական Կարեն Սարուխանյանը մինչ պատգամավոր դառնալը զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը:

«ՉԻ» հետ զրւյցում նա անկեղծացել է՝ ասելով, որ ժողովրդի հետ հանդիպումները ավելի է կարևորում:

- Հիմնականում մասնավորապես իմ գործունեությունը ծավալվել է Շիրակի մարզում, մարզի բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներով և նրանց բարձրացրած հարցերը պարբերաբար հարցումներով, դիմելով, առաջարկություններով ներկայացրել ենք գործադիրին և շատ հարցեր լուծում են ստացել:

- Պարոն Սարուխանյան, չե՞ք կարծում, որ պատգամավորի աշխատանքը հիմնականում օրենսդրական գործունեությունն է:

- Մեր աշխատանքը միայն օրենսդրական գործունեությամբ չի սահմանափակվում: Մեր աշխատանքը ամենաառաջին հերթին կապվում է քաղաքացիների հետ և դրա համար օրենսդրական գործունեությունը փաստորեն գալիս է այն հանգուցալուծման, երբ որ առիթը ստեղծվում է քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Դեռ մի քանի տարբերակներ քննարկումների փուլում են, բազմաթիվ մտքեր եղել են, ուղղակի չեմ ցանկացել այնպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը արդյունքում կամ կառավարությունն է բերելու, կամ մենք: Բազմակողմանի քննարկումների արդյունքում մի քանի նախագծեր իմ կողմից մշակվել են, բայց չեն դրվել շրջանառության մեջ՝ ընդհանուր առմամբ իմանալով, որ այդ հարցը լուծում է ստանալու:

- 132 պատգամավորը շատ է, քիչ, թե՞ բավարար:

- Ես չեմ ուզում գնահատական տալ, համենայն դեպս նորմալ աշխատում ենք:

Մելանյա Ծառուկյան



 Պիտակներ

         Մելանյա Ծառուկյան, Կարեն Սարուխանյան




Գովազդ
››› Վանեցյանի փուչիկը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված








Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5827




Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5289