...

Կինդեր-սյուրպրիզը

Կինդեր-սյուրպրիզը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստանալու առթիվ «Նուբարաշենի» ՔՀԿ-ից ազատ է արձակվել:

«Այս ամեն ինչը ինձ համար անակնկալ էր», ասել է նա:

«ՉԻ». Դե հա, բոլորի համար էլ ցնցող անակնկալ էր: «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթով հրաժարվում էին մանդատներից, ու ոչ ոք չէր ֆայմում, որ դա միայն նրա համար, որ հերթը հասնի ցուցակի 50-րդ համարին, որն էլ պատահաբար Լևոն Քոչարյանն էր: 

Հենց այդպես էլ եղել է. ինքը նստած է եղել կամերում, եկել, դուռը բացել են, թե բա՝ պարոն պատգամավոր, դուրս եկեք: Լևոն Քոչարյանն էլ հարցրել է՝ ես ձեզ ի՞նչ պատգամավոր, ի՞նչ եք ասում:

Ո՞նց թե, բա չգիտե՞ք՝ պատգամավոր եք դարձել, սենց, սենց բաներ են եղել: 

Այ քեզ անակնկալ, զարմանքից ծափ է տվել Քոչարյան-կրտսերն ու այդպես դուրս եկել «Նուբարաշենից»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ