...

Կորմից զրկվածները

Կորմից զրկվածները

Դերասան Սարգիս Գրիգորյանը, որը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու տակ ստորագրածներից մեկն էր, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ես՝ իմ ընտանիքն ու ևս մոտ 60 հայտնի արվեստի ու մշակույթի գործիչներ բառիս բուն իմաստով հալածվեցին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են հալածվել ու սպառնալիքներ ստանալ...

Դա շատ ծանր է տեսնել, զգալ ու դա հղի է շատ լուրջ հետևանքներով... Հ.Հ. քաղաքացին պարտավոր է ունենալ սեփական կարծիք, ազատ արտահայտել այն և ամենևին պարտադիր չէ որ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքին... Մենք չենք ապրում տոտալիտար երկրում, թե սխալվու՞մ եմ...

Ովքեր ինչ որ չափով ճանաչում են ինձ տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի»:

«ՉԻ». Որ Քոչարյանին պաշտպանել է, դա դեռ ոչինչ: Բայց որ վատ դերասան է, դա փաստ է: Այսինքն, ո՞ր նորմալ, հիրավի տաղանդավոր ու սիրված դերասանը կմիանար այս բեմականացված շոուին: 

Իսկ վատ դերասան է, որովհետև հայտարարում է, թե Քոչարյանի աջակից այդ շոումենները բառիս բուն իմաստով հալածվել են: Իսկ ո՞րն է բառիս բուն հալածվելը: Ծեծե՞լ են, խոշտանգե՞լ են, բա՞նտ են նետել: Ոնց որ թե՝ չէ: Իսկ եթե ուզում է իմանալ, թե որն է հալածելը, թող մի հատ քոչարյանական ժամանակաշրջանի մամուլն ու հարյուրավոր զեկույցները կարդա, երբ, օրինակ, ընդամենը ընդդիմադիր գործչի սատարելու համար Կարեն Ջանիբեկյանին բանտ էին գցում: 

Դուք հիմա այսպես բայաթի եք տալիս, քանի որ զրկվել եք իշխանական կորմից: Զրկվել եք պալատական սազանդարների կարգավիճակից: Այ, այսպիսի զրկանքները կարելի է հալածանք համարել: Բան չասինք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ