...

Կուսակցություն պահել ստացվում է, 1 սենյականոց բնակարան գնել՝ ոչ

Կուսակցություն պահել ստացվում է, 1 սենյականոց բնակարան գնել՝ ոչ

Աժ 23 պատգամավոր օգտվում է Երևանում վարձով բնակվելու պատճառով պետությունից ստացվող գումարային աջակցությունից: Այն կազմում է ամսական 100 հազար դրամ: Նրանցից 13-ը ներկայացնում են «Իմ քայլը» խմբակցությունը, 9-ը՝ «Լուսավոր Հայաստանը», մեկը՝ ԲՀԿ-ն: Ուշագրավ է, որ 88 հոգանոց խմբակցությունից օգտվում են 13-ը, իսկ 17 հոգանոցից՝ 9-ը: Էլ առավել ուշագրավ է, որ նրանց թվում է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Փաստորեն մի ամբողջ կուսակցություն պահել ստացվում է, իսկ մեկ սենյականոց բնակարան Երևանում գնել՝ ոչ: Անգամ հիպոթեքով, իսկ մնացած գումարը կվճարվեր 650 հազար դրամանոց աշխատավարձի եկամտահարկից: Հայտնի է նաև, որ Լուսավոր Հայաստանը առանձնապես չի կիրառում դրամահավաքների պրակտիկան:

Ներկայացնենք նաև Մարուքյանի հայտարարագիրը: Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:

  • 1 բնակարան. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում՝ 51.54 քմ,
  • Toyota Camry (2012թ) մակնիշի մեքենա:

Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են՝ 11 միլիոն 155 հազար դրամ, որը ստացվել է Ազգային ժողովից:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Էդմոն Մարուքյանի դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 509 հազար դրամ, 1300 դոլար, 440 եվրո:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ