...

Կրակել է Ռոբը, ազատ է արձակել Սերժը

Կրակել է Ռոբը, ազատ է արձակել Սերժը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե Կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, ասել է.

«Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումները կարող են վերաբերել 90-ականներին, ընդհուպ մինչև 1991 թվական»:

«ՉԻ». Մենք այս իշխանություններին խորհուրդ կտանք նման բան չանել: Գնան, մինչև 1991 թիվն ինչ կա, չկա, ստուգեն, պարզելու են, բոլոր նրանք, ովքեր այդ տարիներից ի վեր հանցագործություններ են կատարել, հիմա կամ փախած են, կամ նստած են, կամ էլ մեղադրանքի տակ են:

Սա կատակ չի: Այս իշխանություններից առաջ Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը մինչև ոչ թե 1991, այլ՝ մ.թ.ա. 91 թիվը ստուգել է Տեր-Պետրոսյանի և նրա քաղաքական թիմի հետ կապված բոլոր հնարավոր և անհնար փաստաթղթերը, պայմանագրերը, ակտերը, ՀԴՄ կտրոնները, նույնիսկ՝ ծննդյան վկայականները, ու ոչ մի բան այդպես էլ չի հայտնաբերել: Ոչ մի բան: 

Իսկ հանցագործություններ, այնուամենայնիվ, կատարվել են: Ստուգելու են, պարզվելու է, որ մազութը լափել է Երվանդը, «Դրոն» ստեղծել է Հրանտը, պղինձը հանձնել է Սյամոն, կրակել է Ռոբը, ազատ է արձակել Սերժը, հարստացել է Հովիկը: Ու այս բոլորը հայտարարելու են, թե իրենց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում: Ու նոր գլխացավանք է լինելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4227 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ