...

Լուրջ գործով են զբաղված

Լուրջ գործով են զբաղված

Արցախի Տեղեկատվական Շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»:

«ՉԻ». Սա հայտարարություն է այն մասին, որ Արցախն իշխանություններ ունի, նախագահ, որը շարունակում է պաշտոնավարել, և որ նույնիսկ պայքարում են առերևույթ հանցագործությունների դեմ:

Մի բան հաստատ գիտենք. որ ֆեյսբուքում ստատուսներ են կարդում, թեպետ ավելի լավ կլիներ, զբաղվեին արցախցիների սոցիալական խնդիրներով: 

Էդ ստատուսները դատախազությունում էլ են կարդում, այս քանի օրը հենց ստատուս գրելու համար քրեական գործ էին հարուցել իրավապաշտպանի դեմ և կալանավորել ԱԺ նախկին պատգամավորին: 

Հանցագործությունների դեմ պայքարելու համար օրն էլ են լավ ընտրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   299 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ