...

Լուսնից ընկած ընկեր Արծվիկը

Լուսնից ընկած ընկեր Արծվիկը

«ՀՅԴ երիտասարդների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել, իշխանությունը պետք է պատասխանը տա». Արծվիկ Մինասյան:

«ՉԻ». Եթե խոսքերի հեղինակը լիներ երիտասարդ նորաթուխ դաշնակցական, որը նոր է տեղափոխվել Հայաստան և սկսել զբաղվել քաղաքականությամբ, կարելի էր բանավիճել համաչափի և անհամաչափի մասին:

Բայց սույն ընկերը երկար տարիներ եղել է նախարար և պատգամավոր ու երբեք ծպտուն չի հանել իրենց իշխանության տարիներին ԱԱԾ և ոստիկանության վայրագությունների մասին: Ավելին, ձայն չի հանել, երբ դրան մասնակից են դարձրել անգամ բանակին: Դաշնակցությունը ոչ միայն ձայն չի հանել, այլ նաև քաղաքական աջակցություն է ցուցաբերել, երբ գնդակահարում էին խաղաղ ցուցարարներին: Եվ ոչ միայն չի դատապարտել, այլև արել է ավելի վատ բան: Արծվիկ Մինասյանի եղբայրը՝ Էդիկ Մինասյանը կեղծել է պատմությունը և մատաղ սերնդին հրամցրել կեղծ պատմություն: 

Ինչևէ, հուսով ենք, որ դաշնակցությունը մի կողմ կդնի կեղծ օրակարգերը և, իրենց խոսքերով, ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու պատճառով կպահանջի վարչապետի հրաժարականը: Դա կլինի քիչ թե շատ տրամաբանական: Թեպետ, դաշնակցության դեպքում տրամաբանությունը ավելորդ ճոխություն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3981 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ