Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   14:45
396

Մարուքյանը և Զոհրաբյանը պետք է դատապարտեն

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ հանդեպ ՀՔԾ-ն հայտարարել է հետախուզում: Նրա անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ: 

«ՉԻ». Եթե ԱԺ պատգամավորները պատասխանատու գործիչներ են, ապա պարտավոր են հրապարակային դատապարտել Անահիտ Ֆարմանյանի արարքը, այն է՝ քննությունից խուսափելը: Նրանք նաև պարտավոր են խոստովանել, որ Անահիտ Ֆարմանյանը իր եղբոր՝ Սամվել Ֆարմանյանի միջոցով օգտվել է իրենց բարի կամքից և ներկայումս իրենց դրել շատ անհարմար վիճակում:

Իսկ ՀՀ իրավապահ համակարգը գոնե մինչև Անահիտ Ֆարմանյանի հայտնաբերումը պարզապես պետք է չընդունի Մարուքյանի և Զոհրաբյանի երաշխավորությունները այլ քրեական գործերով: Երաշխավորություն ներկայացնելը պետք է լինի ոչ միայն արտոնություն նախկին ընկերներին օգնելու համար, այլ նաև՝ պատասխանատվություն:
 



 Պիտակներ

         Նաիրա Զոհրաբյան, Անահիտ Ֆարմանյան, Էդմոն Մարուքյան

Գովազդ