...

Մարտիրոսյանին կայրեն գազախցիկում

Մարտիրոսյանին կայրեն գազախցիկում

«Երթևեկության կանոնների խստացումը և բալային համակարգի այս մոդելով ներդրումը ոչ ավել, ոչ պակաս՝ ֆաշիստական տիպի օրենսդրության դրսևորում է: Բնորոշումը կարող է ծայրահեղ թվալ, բայց դա դրակոնյան և հակատրամաբանական մի համակարգ է, որ ուղղված է քաղաքացուն նսեմացնելուն, հարստահարելուն և իրական կյանքի նրբություններն ու տեղային քաղաքային-ուրբանիստական առանձնահատկությունները ոտնակոխ անելով՝ օրենքի ետևում թաքնվելուն: Երեսնականների Գերմանիայում նույն մոդելով էին կարգ և կանոն հաստատում և ամեն բան թվում էր թե` ժողովրդի օգտին է արվում: Եվ ֆաշիզմի օրինակ է նաև այն, որ շատերը, քննադատելով համակարգը՝ անպայմանորեն նշում են, որ օրենքին ու օրինականությանը կողմ են, բայց այս կամ այն կետին ոչ:

Օրենքին կամ իշխանության տեսլականով պատկերացրած «օրինականությանը» դեմ լինելը Հայաստանում այլևս դարձել է մերժելի կամ խուսափելի մի երևույթ, որ նույնպես բռնատիրության տարրեր է պարունակում:

Այսպիսի ընթացքի վերջնակետը ուլտրաժողովրդավարության սքողի տակ թաքնվող տոտալիտար համակարգն է: Մի համակարգ, որտեղ ավելի ու ավելի սահմանափակող օրենքներ և կարգավորումներ կան և որտեղ քաղաքացին պարտավոր է կա՛մ համաձայնել իշխանության խիստ «հոգատար դիրքորոշման» հետ, կա՛մ էլ հանգիստ նստել տեղը»: 

Ահա այսպիսի գրառում է արել քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը:

«ՉԻ». Եվ այս մարդիկ ցանկանում են, որ հասարակությունն իրենց լուրջ ընդունի: Անկապ, թեմայի և իրականության հետ որևէ աղերս չունեցող բառակույտի միջոցով քաղաքագետը գնահատական է տալիս մի օրենքի, որն արժանացել է բազմաթիվ մասնագետների դրական կարծիքին: Օրենք, որ դեռևս չի հասցրել մտնել գործածության մեջ և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ ազդեցություն կթողնի ճանապարհատրանսպորտային ոլորտի վրա:

Զավեշտի բարձրագույն «լևլներից» է, երբ քաղաքագետը քննադատում է, որ քաղաքացիները կողմ են օրենքին և օրինականությանը: Փաստորեն, ըստ նրա, ավելի նախընտրելի կլիներ, եթե քաղաքացիները կողմ լինեին բեսպրեդելին ու ավանդույթի ուժին:

ԱՄՆ-ում կրթություն ստացած Մարտիրոսյանը այնքան է տարված եղել Հիտլերի մասին կարդալով, որ չի արձանագրել՝ արևմուտքում նույնպես կան ճանապարհային կանոններ, իսկ դրանք խախտողները պատժվում են շատ ավելի խիստ, քան նախատեսում է Հայաստանի նոր օրենքը: Եթե չկարդաս օրենքը և միայն հենվես Մարտիրոսյանի մտավարժանքների վրա, կկարծես, թե նոր օրենքով վարորդներին դասակարգում են արյան խմբով, մաշկի գույնով կամ բնածին հիվանդություններ ունենալու հանգամանքով: 

Այն, որ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդականը ոչինչ չի հասկանում երթևեկության կանոններից, ակնհայտ է: Բայց նա նաև շատ մշուշոտ պատկերացումներ ունի պատմությունից: 30-ականների Գերմանիայում լրիվ այլ միջոցներով էին կարգ ու կանոն հաստատում: Եվ եթե Մարտիրոսյանի մտավարժանքները մի փոքր մոտ լինեին իրականությանը, ապա նա վաղուց հանգչած կլիներ Գազպրոմ Արմենիայի վառարաններից մեկում:  
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ