...

Մեդիա հրավեր_Team Telecom Armenia Roadshow

Մեդիա հրավեր_Team Telecom Armenia Roadshow

Հարգելի՛ գործընկեր,

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկն ազդարարող միջոցառումը, որը տեղի է կունենա հունիսի 21-ին՝ ժամը 16:45-ին, Dvin Music Hall-ում (հասցե՝ Հայաստան, Երևան, Պարոնյան փողոց 40)։

Միջոցառմանը մասնակցելու են գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ ու պոտենցիալ ներդրողներ։

Ժամը 17:00-ին տեղի կունենա ճեպազրույց Team Telecom Armenia-ի, Ամերիաբանկի, Կենտրոնական բանկի ղեկավարների հետ։

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ լրացնելով այս հարցաթերթը մինչև հունիսի 21-ը՝ ժամը 10:00-ն։

Նշենք, որ ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որը կարող է ձեռք բերել ցանկացած ոք՝ դառնալով Team-ի բաժնետեր։

Հարցերի դեպքում կարող եք գրել pr@telecomarmenia.am էլ․ հասցեին, զանգահարել Սաթենիկ Խաչատրյանին՝ +374 93762032 կամ Գրիգորի Յուրինին՝ +374 99237237:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ