...

Մի կետ էլ ավելացրեք

Մի կետ էլ ավելացրեք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամի իր ալիքում գրել է. «Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում:

Ի՞նչ անել

1.Ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից

2. Վերակառուցելով հարաբերությունները դաշնակիցների հետ՝ լծվել գլուխներս գազանի երախից դուրս բերելուն և հզորանալուն:

3. Ավելի ուժեղ դիրքերից բանակցել»:

«ՉԻ». Կամաց-կամաց հունի մեջ է ընկնում: 

Արդեն կետեր է ներկայացնում: Սաղ նորմալ է, ճիշտ է, բայց 4-րդ կետն էլ պիտի ավելացներ. ազատվել նաև այս իշխանության կյանքը երկարաձգող ընդդիմությունից:

Եթե ընդդիմությունը 2020-ից հետո այդպես էլ չի կարողանում այսքան աղետ բերած իշխանությանն այլընտրանք դառնալ, և եթե շարունակում է այսքանից հետո հանրության անվստահությունը վայելել, իր գործողություններով միայն ամրապնդել է իշխանության դիրքերը, ուրեմն ինքն էլ բանի պիտանի չի: 

Ավելի լավ է, գնացեք տուն, «Տոյոտա» ծախեք, մեքենաներ ապահովագրեք, դա ձեզ մոտ ավելի լավ է ստացվում, իսկ դաշտը թողեք քաղաքականությունից և պետականությունից ավելի լավ հասկացող ուժերին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ