Երկուշաբթի 16.12.2019 12:52

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
29.10.2019   15:15
919

Մի քանի խորհուրդ Դավիթ Բաբայանին

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել 1-in.am կայքին: Փոքր դիֆերամբներ հնչեցնելով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հասցեին, քննադատել է նրա հարցազրույցը BBC-ի Hard Talk հաղորդաշարում և նրան տվել ուղեցույց, թե ինչ մեկնաբանություններ անի հետագայում, որ ավելի լավ լինի:

Մեջբերենք մի քանի հատված հարցազրույցից. «Խոսելով Հայաստանի արտգործնախարարի մասին՝ ի սկզբանե ուզում եմ ընդգծել հետևյալը՝ նրա նկատմամբ մենք խորը հարգանք ունենք՝ որպես բարի մարդու, պարկեշտ ընկերոջ, բարձր կարգի դիվանագետի։ Այսինքն՝ անձնական առումով իրոք այդ մարդու նկատմամբ շատ ջերմ վերաբերմունք կա Արցախում։ Ես նույնպես շատ խորը հարգանք եմ տածում այդ մարդու նկատմամբ: 
Եթե այս ամենն օգտագործվի, որևէ մեկը մեր տեսակետը կասկածի տակ չի դնի. Այն, ինչ ես նշեցի, եթե դա ասվեր, կլիներ շատ ավելի հզոր ու անթերի մոտեցում։ Եթե մենք կարողանանք միշտ այդ գաղափարներով հանդես գալ, կարծում եմ՝ մեր մոտեցումները կլինեն անթերի ու չեն ենթարկվի որևէ քննադատության»:

«ՉԻ». Նշենք, որ Բաբայանի նկատմամբ Հայաստանում վերաբերմունքը նույնպես լոյալից մինչև դրական է: Անձնական առումով բավական դրական անձնավորություն է: Նա այս «ուղենիշը» կարող էր խորհրդապահական խողովակներով ուղարկել Մնացականյանին, բայց քանի որ իրեն թույլ է տալիս հրապարակային խորհուրդներ տալ ՀՀ արտգործնախարարին, ապա մենք ևս մի քանի խորհուրդ տանք իրեն: 

Պետք չէ Արցախում ամենաբարձր մակարդակով ընդունել նրանց, ովքեր վիրավորում են Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներին՝ նրանց հեղափոխությունը ամենավիրավորական էպիտետներով որակողներին:

Պետք չէ անձամբ Բաբայանին Վիտալի Բալասանյանի մասին տրվող հարցերին պատասխանել լղոզված, չտալ հստակ գնահատական նրա պրովոկացիոն հայտարարություններին և չգիտես ինչու ամեն անգամ հիշել Ռուբեն Հախվերդյանին: Հավատացեք՝ դա ծիծաղից բացի ուրիշ ռեակցիա չի առաջացնում:

Պետք չէ, որ Արցախի նախկին և ներկա նախագահները միջամտեն Հայաստանի արդարադատությանը՝ գրավ մուծելով մերժված գործչի համար: Հավատացեք՝ դա չի օժանդակում Հայաստան-Արցախ միասնությանը:

Պետք չէ ամեն անգամ ասել, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն միջամտելու Արցախի գործերին, բայց միջամտել Հայաստանի գործերին:

Երևի պետք էր Բելլա Լալայանին շուտ ազատել աշխատանքից, որ նա մեկ տարի լինելով պետական պաշտոնյա, վիրավորելով ՀՀ իշխանություններին՝ չասոսացվեր Արցախի իշխանությունների հետ:



 Պիտակներ

         Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Բաբայան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570