Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
Աստղագուշակ
16.11.2019 / 22:00
Սատիրիկոն
16.11.2019 / 21:00
17.11.2019   16:30
259

Ալկոհոլ շատ ենք արտադրել, ոչ ալկոհոլային խմիչքներ՝ քիչ

Ընթացիկ տարում մսի արտադրության ծավալները նվազել են:

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին մսի արտադրությունը կազմել է 33 758,5 տոննա, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրվել է 35 425,7 տոննա:

Ավելացել է կաթի արտադրությունը: 2018 թվականի սեպտեմբերի 3 530,3 լիտրի փոխարեն վերջին հաշվարկած տվյալներով արտադրվել է 5 064,1 լիտր:

Նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի շատ է արտադրվել նաև պանիրը, թթվասերն ու կաթնաշոռը:
Հացի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ ևս զգալի փոփոխվել են: 2019-ին արտադրվել է 204 332,3 տոննա հաց, 2018-ին՝ 199 532,2:

Կարագի դեպքում էլ դրական փոփոխություններ կան: ԱՎԿ-ն արձանագրել է, որ ընթացիկ տարում արտադրվել է 854,7 տոննա կարագ և կաթնային մածուկներ, իսկ նախորդ տարի թիվը կազմել է 490,7:

Հանրապետությունում օղի, գինի, կոնյակ ևս նախորդ տարվա համեմատ շատ է պատրաստվել:

Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարում 3 722,7 լիտր օղի, լիկյոր և սպիրտային այլ խմիչք  է արտադրվել, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում 2 733,9:

Այս տարի 28 494,1 լիտր կոնյակ է արտադրվել, իսկ 2018-ին՝ 20 164,2:

Նախորդ տարվա 8 5 959,5 լիտր խաղողի գինու փոխարեն այսօր կա 8 583,8 լիտր:

Գարեջրի արտադրության ծավալները նույնպես ավելացել են, փոխարենը նվազել են ոչ ալկոհոլային խմիչքների ծավալները: Նախորդ տարի ծավալը կազմել է 81 094,0 լիտր, իսկ ներկայում՝ 66 488,3:

Սիգարետի արտադրության ոլորտում ևս աճ է գրանցվել: 2019-ին 23 424,7 մլն հատ սիգարետ արտադրվել, 2018-ին՝ 20 663,0:

Մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրության ծավալներում դրական փոփոխություններ են նկատվել: Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ 15 789,7 հազ, զույգ զուգագուլպաներ, ռեյտուզներ, գուլպաներ, կիսագուլպաներ և այլ գուլպեղեն է արտադրվել, անցյալ տարի՝ 7 672,2:
 



 Պիտակներ



Գովազդ