...

Ձեզ տեսած պահեք, ամոթ է

Ձեզ տեսած պահեք, ամոթ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ասել է, որ Նիկոլը օրեր կամ շաբաթներ անց ցանկանալու է հրաժարական տալ, սակայն հանրությունը այդ հնարավորությունը չի տալու։ Քանի դեռ կա հնարավորություն, նա կարող է ինքնակամ հեռանալ: Թե որտեղից նման վստահություն, բհկ-ական պատգամավորը պատասխանել է. «Ռուսաստանից եկող ազդակները հաշվի են առնվել ամբողջ այդ գործընթացում»։

«ՉԻ». Իհարկե, պատերազմի հետևանքներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը լիակատար կախվածության մեջ ընկավ Ռուսաստանից: Ըստ էության, ռուսներն են թելադրում և թելադրելու ներհայաստանյան քաղաքական օրակարգերը: 

Ու սա արդեն ընդունում են նաև իշխանություններն ու ընդդիմությունը: Այսինքն, հիմա արդեն կռիվ է գնում, թե ով ավելի լավ կլպստի Պուտինի կոշիկները, ով իր խոսքում ավելի հաճախ կարտաբերի Պուտին, պարտիա, Ռուսաստան բառերը:

Ու սա նորմալ է համարվում: Սա ամաչելու տեղիք չի տալիս, սա չի համարվում խայտառակություն, ապազգային վարքագիծ, ոչ ոք չի ասում, որ դրսի ուժերի կամ օտար երկրների աջակցությամբ իշխանության համար պայքար տանելը, մեր մեջ ասած, նորմալ երկրներում դավաճանություն էլ կարող է համարվել: Բայց ոչ մեր մոտ: Արդեն բաց խաղաքարտերով են գործում: 

Ու այս ընդդիմությունը Վազգեն Մանուկյանին է առաջ բրդում, թե բա՝ վերջինս Հայաստանի անկախության ճարտարապետն է, «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրը, անկախական թույն գործիչ... բայց հետն էլ ավելացնում են, որ Վազգեն Մանուկյանը գնացել է Մոսկվա, այս կամ այն չինովնիկի դռներն է թակել, Կրեմլի պատերի տակ «կզել է», էնքան որ «ցարսկայա գրամոտա» ստանա: Հպարտանում են դրանով, որպես լուրջ փաստարկ բերում: Ու ռուսներին հիմա քծնողին անկախական գործիչ են համարում:

Իրականում, ընդդիմության երազանքը հենց սա է եղել. գլորվել Ռուսաստանի գիրկը: 20 տարի դրան են գնացել: Անկախություն, ինքնիշխանություն, արժանապատվություն... սրանք ընդամենը բառեր են, որոնք մեկումեջ կարելի է օգտագործել ելույթներում, բայց դե՝ խոզի գլուխը դնես խալու վրա, մեկ է, չի մնա, գլորվելու է, ընկնի:

Իսկ ի՞նչ է մնում իշխանություններին: Օրը 5 անգամ Պուտինին զանգելը, ոնց որ թե, քիչ է: Շաբաթը մեկ Պուտինից գովասանքի խոսքեր լսելն էլ է քիչ: Պիտի «դաբրոյի» այլ ձևեր գտնեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ